Մամուլ 2 տարի առաջ - 08:12 24-02-2024

Ո՞ւմ է Փաշինյանը վստահելու նոր սահմանադրությունը գրելու հարցը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ամենայն հավանականությամբ, հաջորդ ուրբաթ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի անդամները կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Հայաստանի նոր սահմանադրությունը գրելու հարցը։ Մասնավորապես՝ ո՞ւմ է Փաշինյանը վստահելու այդ անպատվաբեր գործը՝ գործո՞ղ կազմերին, թե՞ նոր մրցույթ է հայտարարելու։

Մեր աղբյուրները վստահ են, որ Փաշինյանը նոր մրցույթ չի հայտարարի՝ խորհուրդ ու հանձնաժողով ձեւավորելու համար, նախ՝ ժամանակի սղության, երկրորդ՝ այն պատճառով, որ հաշված մարդիկ կհամաձայնեն մասնակից դառնալ այդ գործընթացին։ Անգամ գործող խորհրդում եւ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում այդ խարանը կրել իրենց ճակատին:

Նրանք վերջին նիստի ժամանակ բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե գործող մարմինները չեն կարող նոր սահմանադրություն գրել, չունեն նման մանդատ, նրանք փոփոխություններ մշակելու համար են ձեւավորվել:

Բացի այդ, անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամը, չեն կարող քաղաքական խնդիր լուծել:



Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում