Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:01 23-02-2024

Գագիկ Գինոսյանն անմահ է իր ամբողջ էությամբ. «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր

Այսօր «Նարեկացի» արվեստի կենտրոնում կայացավ «Մեր պարերը և մենք» երեկոն՝ նվիրված «Կարին» ավանդական երգ-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի հիշատակին: Երեկոյին ներկա բանախոսները գրքեր նվիրեցին ներկաներին և միասին զհոլ-զուռնայի ուղեկցությամբ կատարեցին ազգագրական պարեր:

Երեկոյի ընթացքում Oragir.News-ը զրուցեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հետ, որն իր խոսքում նշեց, որ դեռ չի հաշտվել դառն իրականության հետ, որովհետև յուրաքանչյուր օրվա ընթացքում Գագիկ Գինոսյանն իր հետ է.

«Նույնիսկ ենթագիտակցության մեջ երազի կերպարանքով ինքը կա, որովհետև հարազատ էինք, մոտիկ էինք, եղբայրներ էինք և նաև ունեինք շատ ծրագրեր»:

Նարեկ Հարությունյանի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ Գագիկ Գինոսյանն անմահ է իր ամբողջ էությամբ.

«Կարևորն այն է, որ բոլորս գիտակցենք՝ նվիրյալ մարդկանց սուրբ առաքելությունը պետք է շարունակել: Այն, ինչ ինքն ասում էր բոլորին՝ «հիրուր խեդ», իր միասնականության ձգտումն էր. ինքն ուներ մարդկանց միացնելու հատկությունը, և իր նժդեհյան ոգով այդ ամենը պիտի շարունակվի: Իր բոլոր պարողները՝ իբրև փոքրիկ Գագիկներ, պիտի շարունակեն լինել իր ջահակիրները:

Oragir.News-ի հետ զրույցում Հարությունյանը հիշեց նաև իր և Գագիկ Գինոսյանի առաջին ծանոթության մասին:

«Նախքան Գագիկի հետ ծանոթանալն ինձ ասել էին, որ կա մի մարդ, որ մասնակցել է պատերազմին հատուկ ջոկատի կազմում և բանաստեղծությունների գիրք է գրել՝ նվիրված նահատակված տղերքին: Գաղափարը լսելուն պես ես միանգամից՝ առանց բանաստեղծությունները կարդալու, համաձայնեցի, որ միությունը միանա այդ վեհ գաղափարին և հրատարակությանը:
Հետո՝ 2005 թվականին, անշուշտ, հանդիպեցինք և ընկերացանք: Կամաց-կամաց ընկերությունը վերածվեց եղբայրության:

Հարությունյանի խոսքով՝ 2005 թվականի վերջին ծնվեց Գագիկ Գինոսյանի պարերի գաղափարը միության փոքրիկ սրահում:

«Այդ ժամանակ շատ չէին, բայց հետո բռնկվեց, որովհետև այդ շատ վեհ գաղափարին նվիրված ազգային արժանապատվություն գոյություն ունի, և ցանկացած հայ, որ գիտակցում է, զգում է այդ գեղեցիկ վեհանձնությունը, սուրբ առաքելությունը, միանշանակ, միանում է. այդտեղ կան նաև Գագիկի ներսի յուրահատկությունները:
Երբ շփվում ես Գագիկի հետ, այնտեղ զգում ես մեծություն և աղբյուր, որտեղից որքան խմես, չես կշտանա՝ լինի դա հայոց պատմության մասին, ազգային արժանապատվության մասին, մեր ինքնության արմատների հետ կապի, ցանկացած իրավիճակում իր օրինակների, նժդեհյան ոգու մասին»:

Զրույցի վերջում Հարությանը շեշտեց.

«Նա մեր օրերի Նժդեհն է, բառերի Կոմիտասը և Ամենայն հայոց սպարապետը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին