Ներքին 2 տարի առաջ - 23:17 22-02-2024

Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Չորեքշաբթի, 21 Փետրուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Միջազգային Քրէական Դատարանի առաջին ընդհանուր դատախազ դոկտ. Լուի Մօրէնօ Օքամփոյի միջեւ հեռաձայինային հաղորդակցութիւն տեղի ունեցաւ։ Յայտնենք, որ դոկտ. Օքամփօ միջազգային համբաւ եւ յարգարնք վայելող դատախազ է, որ կը բարձրաձայնէ ազգերու ու ժողովուրդներու բռնաբարուած իրաւունքներու վերահաստատման ու վերատիրացման պահանջատիրութիւնը։

Խօսակցութեան ընթացքին Վեհափառ Հայրապետը եւ դոկտ. Օքամփօն ընդգծեցին, որ իրաւաքրէական սկզբունքներու եւ միջազգային համապատասխան օրէնքներու հիման վրայ, Ազրպէյճանի կիրարկած ցեղասպանական քաղաքականութիւնը կանխամտածուած եւ ծրագրաւորուած ցեղասպանութիւն էր՝ ընդդէմ Արցախի ժողովուրդին։

Խօսակիցները նաեւ անդրադարձան Կովկասի եւ Միջին Արեւելքի վերջին իրադարձութիւններու ընթացքին գործադրուած ցեղասպանութեանց եւ ցեղային զտման գործընթացներուն։ Շեշտուեցաւ ցեղասպանութիւններու անպատժելիութեան երեւոյթը, որ պատճառ կը հանդիսանայ նոր ցեղասպանութիւններու գործադրութեան։

Այս առիթով, Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց դոկտ. Օքամփոյի տարած աշխատանքները եւ յատկապէս Արցախի դէմ Ազրպէյճանի իրականացուցած գործողութիւնները ցեղասպանական քաղաքականութիւն նկատող իր աշխատասիրութիւնը, որոնք միջազգային իրաւաբանական մտածողութեան մէջ լայն տեղ գտած են եւ մեկնած են մարդկային իրաւանց սկզբունքներէն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է