copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:39 10-11-2023

Նիկոլ Փաշինյանը Միջազգային քրեական դատարանի դատախազի հետ քննարկել է միջազգային արդարադատության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողով»-ի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: