Երևան +18°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:00 22-02-2024

Ինչու էր Լուիզա Ներսիսյանի հագուստը Ադրբեջանի դրոշի գույներով․ դիզայների պարզաբանումը

Անիմացիոն ֆիլմերի ու երաժշտական հոլովակների հեղինակ և ռեժիսոր, գրող, կոմպոզիտոր Հայկ Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Շանթ ՀԸ»-ի եթերում հեռարձակվող «Women’s Club» հաղորդաշարի հաղորդավարուհի, դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հագուստում համադրված գույներին։

«Երկրիս fashion designer-ները փորձում են ներողությո՞ւն խնդրել թշնամուց դրոշն այրելու համար։ Լավ, էս ՁԻզայնեռն ա դալտոնիկ, կամ թուրք... բա մնացա՞ծը` բեմ, հանդիսատես,օպերատորներ, հեռուստաընկերության ղեկավարություն...
Դուք սենց անդառնալի անզգո՞ւյշ եք, թե՞ արդեն սենց բացահայտ թուրք..․»։



Oragir.News-ը կապ հաստատեց հաղորդաշարի ոճաբան-դիզայներ Արայիկ Գաբաջյանի հետ՝ հաշվի առնելով գրառման շուրջ առաջացած բուռն քննարկումները։

«Նախ՝ դրոշը ես չեմ այրել․ հաճախ ինձ ու Արամ Նիկոլյանին շփոթում են։
Հետո՝ երբ կարվել է հագուստը, ընտրված գույները՝ կապույտի, վարդագույնի, կանաչի համադրումը, եղել են տենդենցային։
Երրորդ՝ ինձնից հայրենասեր թող չլինեն, ինձանից ավելի մեծ ատելություն դեպի Ադրբեջանը թող չլինի ու ինձնից հակա թող չլինի՝ ի տարբերություն մնացած դիզայներների, քանի որ շատ միջազգային նախագծերի ժամանակ ինձ առաջարկվել է Ադրբեջանի դրոշ կարել, իսկ ես միշտ մերժել եմ»,- իր խոսքում ասաց ոճաբան-դզիայները։

Գաբաջյանը վստահեցրեց, որ երբ իրեն առաջարկվել է Ադրբեջանի դրոշ կարել, ինքը ցանկացած գումարի դիմաց հրաժարվել է այդ աշխատանքը կատարելուց․
«Միշտ․ ցանկացած գումարի դիմաց ես հրաժարվել եմ այդ աշխատանքն անելուց։ Ինձ թվում է՝ ինձ, ամեն դեպքում, խառնել են Արամ Նիկոլյանի հետ»։

Oragir.News-ի հարցին՝ ինչից է ոգեշնչվել ոճաբան-դիզայները՝ կերպարը ստեղծելիս, Գաբաջյանն ասաց․
«Նույն գույների համադրությամբ մենք դրսի համար համերգային հագուստ էինք կարել, ինչից տպավորված էլ արել եմ Լուիզայի հագուստը»։

Ամենից շատ դիտված