Ներքին 2 տարի առաջ - 12:22 20-02-2024

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բրազիլիայի արտաքին գերատեսչությունների միջև

Փետրվարի 19-ին Բրազիլիայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև։ Հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բրազիլականը՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Ընդգծվել է Հայաստան-Բրազիլիա քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի առավել զարգացման պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը՝ կարևորելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի, այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ