Մամուլ 2 տարի առաջ - 08:14 20-02-2024

ՔՊ-ի ներսում «մատնիչ ինստիտուտներ» են գործում, որոնք «գործ են տալիս» շեֆին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ-ի ներսում կուսակցական ստորաբաժանումներից բացի ոչ ֆորմալ «մատնիչ ինստիտուտներ» են գործում, որոնք «գործ են տալիս» շեֆին` Փաշինյանին, այս կամ այն կուսակցականի կամ պաշտոնյայի դեմ: Այդ «ինստիտուտների» միջոցով բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, շատերն աշխատանքից են ազատվել եւ այլն:

ՔՊ-ականները նեղսրտում են, որ իրենց դեմ ուժայիններից բացի նաեւ մատնիչներն են աշխատում, որը Փաշինյանի ձեւավորած համակարգն է: Ի դեպ, Քերոբյանի շուրջ ստեղծված իրավիճակը եւս այդ ոչ «մարմնի» ուղղորդմամբ է սկսվել: Թե ովքեր են «մատնիչ ինստիտուտի» անդամները, ՔՊ-ում կասկածներ ունեն, եւ մի շարք անուններ են շրջանառվում` Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Գեւորգ Պապոյան, Արփի Դավոյան, Անդրանիկ Քոչարյան, կառավարությունում` Արայիկ Հարությունյան եւ այլք:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել