Ներքին Միտք 2 տարի առաջ - 16:00 17-02-2024

Անօգնական Փաշինյանը անօգնական է դարձրել Հայաստանը

Բանակցողի, ներկայացուցչի, ղեկավարի անձը շատ կարևոր է բանակցություններում։ Բանակցողն ինչքան ներկայանալի ու վստահ տեսք ունենա՝ արդյունքն այնքան հաջող կլինի իր կողմի համար։

Գոնե հեռվից այդպիսին է համոզմունքը։

Հայաստանը ներկայացնող Փաշինյանը բազմիցս անցկացված միջազգային հանդիպումներում, ինչպես տեսնում ենք յուրաքանչյուր անգամ, ունի անվստահ, կարծես հերթական հարվածի սպասող կեցվածք, թեև դա ձգտում է կոմպենսացնել դեմքի ուրախ արտահայտությամբ, ինչը, սակայն, շինծու և անհամոզիչ է։

Այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։

Ինչպես հայտնում է ինքը՝ ՀՀ վարչապետը, հանդիպումը կայացել է Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Արարողակարգային մի քանի վայրկյանանոց տեսանյութում երևում է Փաշինյանի անհանգիստ պահվածքը՝ նա անընդհատ շրջվում, եթե այսպես ասենք՝ «տեղում գալարվում է» և կամ իր թիկունքում գտնվող Հայաստանի պետական դրոշին է նայում, կամ կանցլերի շարժուձևն է գրավում նրա ուշադրությունը, կամ հայացքն է այսուայն կողմ տանում-բերում։


Մինչդեռ Ալիևը, որը գտնվում է կանցլերի ձախ կողմում, այդ վայրկայների ամբողջ ընթացքում անթարթ ու հեգնալից հայացքը հառել է անորոշ մի կետի՝ դրանով ընդգծելով, որ ինքը հստակ գիտի իր ասելիքն ու անելիքը։



Ողջույնի այդ մի վայրկյանն ավարտելուց հետո Փաշինյանը, Շոլցը և Ալիևը հեռացան, ըստ ամենայնի՝ ուղևորվելով դեպի բանակցային սենյակ։

Այսօրինակ պատկերները, երբ հակառակորդ կողմերն անցկացնում են միջնորդավորված հանդիպումներ՝ տարբեր վայրերում, գրեթե միշտ ակնհայտ երևում է Փաշինյանի խեղճությունը։ Նրա անվստահ հայացքը, կամա թե ակամա, վկայում է իր երկրի անվստահությունը, և եթե պատերազմի արդյունքները սոսկալի վատ էին մեզ համար, ապա Փաշինյանի անօգնական կեցվածքը հետպատերազմյան ընթացքում «մեջքը շտկելու» ոչ մի հնարավորություն մեզ չի տալիս և չի կարող տալ։

Շատ ցավալի է, որ Հայաստանը ներկայացնող Փաշինյանն անգամ լրագրողական խմբի առջև ունի թույլ ու խեղճ վիճակ․․․ իսկ ինչպիսի՞ն կլինի բուն բանակցություններում՝ բազմիցս տեսել ենք և «վայելում» ենք այդ խեղճության պտուղները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից