Երևան +21°
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:57 17-02-2024

Սյունեցիներն այժմ իրենց ավելի հանգիստ են զգում․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը կարծում է, որ Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո սյունեցիներն անվտանգային առումով իրենց ավելի հանգիստ են զգում։

«Ես լավ հիշում եմ այն օրը, երբ Կապանում բացվեց հյուպատոսությունը։ Այն ժամանակվա համեմատ ներկայումս, կարող ենք ասել՝ մարդկանց զգացողությունը 180 աստիճանով փոխվել է։ Կարծում եմ՝ մարդիկ այժմ ավելի հանգիստ են եւ դա մենք զգում ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հյուպատոսը։

Մորթեզա Աբեդին Վարամինը հյուպատոսության ավելի քան մեկ տարվա գործունեությունն արդյունավետ է գնահատում։ Նրա խոսքով առաջնահերթություն են համարում երկու երկրների քաղաքացիների միջեւ շփումներն ակտիվացնելն ու փոխայցերն ավելացնելը։

«Կապանը փոքր լեռնային քաղաք է եւ նախկինում սահմանափակ հարաբերություններ է ունեցել սահմանից այն կողմ գտնվող Իրանի հետ։ Վերջին շրջանում, սակայն, շփումները բավական ակտիվացել են։ Այս Ամանորին առաջին անգամ Կապանից մարդիկ ավտոբուսով Իրան մեկնեցին, որտեղ ծանոթացան Ջուլֆայի տեսարժան վայրերին, այցելեցին Սուրբ Ստեփանոս վանք։ Իրանից Հայաստան եկողները կանգ չեն առնում Կապանում, այլ միանգամից գալիս են Երեւան։ Պետք է փորձենք այնպես անել, որ թե իրանցիների համար մեծացնենք հետաքրքրությունը Կապանի հանդեպ, թե կապանցիների համար՝ Իրանի հանդեպ»,- նշեց հյուպատոսը։

Ըստ հյուպատոսի՝ ենթակառուցվածքային ոլորտում ծրագրերը կարող են մեծ դեր խաղալ շփումներն ակտիվացնելու առումով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Կապանում բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է