Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժնի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Այստեղ են բերվել ծաղիկներ, Ալեքսեյ Նավալնիի լուսանկարը և «Պուտինը մարդասպան է» գրությամբ պաստառներ։ Ընդհանուր առմամբ, շենքի մոտ հավաքվել է ավելի քան 100 մարդ։
Հանրահավաքին եկածները վանկարկում էին «Պուտինը մարդասպան է», «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»։