Արտաքին 4 տարի առաջ - 23:32 18-04-2022

Բուչայում գնդակահարվածների թվում հայտնաբերվել է Ալեքսեյ Նավալնիի հեռավոր ազգականը

Պարզվել է, որ Կիևի շրջանի Բուչա քաղաքի բնակիչ Իլյա Նավալնին, որին գտել են եղբայրական գերեզմանում գնդակահարված՝ հարյուրավոր այլ զոհերի թվում, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հեռավոր ազգականն է։

Այս մասին BBC News Украина-ին հայտնել է նրանց ընդհանուր ազգականը՝ Նովոյե Զալեսյե գյուղի գյուղապետ Պավել Նավալնին։
«Այո, Իլյան Ալեքսեյի հեռավոր ազգականն էր, կա ընդհանուր նախապապ»,- ասել է Պավել Նավալնին:

Ինքը՝ Պավելը, ռուս ընդդիմադիրի զարմիկն է։ Նրա խոսքով, Նավալնիի մյուս՝ շատ ավելի մերձավոր ազգականները չեն տուժել ռուսների կողմից Կիևի շրջանի օկուպացիայի ժամանակ։

Հայտնի է, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ուկրաինական արմատներ ու ազգականներ ունի Կիևի մարզում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից