Սպորտ 2 տարի առաջ - 18:15 13-02-2024

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում գոտեմարտել է Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Ստերկենբուրգի հետ և 8:3 հաշվով հաղթանակ է տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք՝ Ալեքսանյանը մեկնարկում 9:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Բեյտուլա Կաիսդագի նկատմամբ:

Կիսաեզրափակչում հայ ըմբիշն ուժերը կչափի աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոն Աբուբաքար Ասլախանովի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը քառորդ եզրափակչում զիջել է ռուսաստանցի Իսլամ Ալիևին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում