Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:50 10-02-2024

Մեր ամենամեծ մեղքը իշխանափոխությունն էր, որ սրանց նմաններին իշխանության բերեցինք. ուսուցիչ 

Անահիտ Հովհաննիսյանը Հայոց լեզվի և Հայ գրականության ուսուցիչ է։ Երիտասարդ մանկավարժին վրդովեցնում է փոփոխված դասագրքերի փոփոխություններն ու բովանդակությունը։

«Գրքերի բովանդակային մասը կարծես երիտթուրքերի ձեռագրով և նրանց մտածելակերպով գրված լինի։Կարծում եմ, որ այս ամենը շատ վաղուց ծրագրված է և ինքնանպատակ չէ դասագրքերի փոփոխությունը` Հայոց պատմությունը դարձնել Հայաստանի պատմություն։ Վստահ եմ, որ այս ամենը արվում է, որպեսզի մեզ զրկեն մեր արժեքներից և սեփական ինքնությունից։
Ուզում են մեր պահանջատեր տեսակը վերացնել և ցավալին այն է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը կրթական և պահանջատիրական գիտելիքներ չունեն, սա այն հարցն է, որ պետք է լրջամիտ մոտենալ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Անահիտ Հովհաննիսյանը։

Ուսուցչի խոսքով`այս ամենի ֆոնին Հայաստանի գործող իշխանությունները կենտրոնացել են սահմանամերձ գյուղերի դպրոցների միավորման հարցին։

«Բնականաբար ինչ-որ միտումով են անցել սահմանամերձ գյուղի դպրոցներին։ Երկրի կարևոր օղակը սահմանն է, այն էլ մեր դարավոր թշնամի Թուրքիայի հետ։ Կրթական ծրագիրը փչացնում ու քանդում են, որ մեզ կտրեն մեր արմատներից։ Այսպես էր շատ ժամանակ առաջ , երբ Արցախի սահմանամերձ գյուղերում նույնպես կրթական լուրջ խնդիրներ կար։ Ամբողջ նպատակը սա է, որ սերունդը պատմություն չիմանա։ Սահմանամերձ գյուղում չունենալ դպրոց` նշանակում է դառնալ թուրքական վիլայեթ, իսկ այդ թեման արծարծողները շատ լուրջ պատասխանատվության են ենթարկում։ Վերջերս մեր գյուղի վարչական ղեկավարին այդ թեման բարձրացնելու համար աշխատանքից հեռացրին, կարծես սա 37 թիվը լինի, որ աշխատանքից են հեռացնում , որ ոչ ոք ոչ մի խնդրի մասին չբարձրաձայնի, այսինքն`էս ամենի մեջ միտում կա.վերացնել հային, հայի տեսակը առհավետ»,-շարունակում է Հովհաննիսյանը։

Անահիտ Հովհաննիսյանն ասում է` մեզ առաջարկում են Արարատի փոխարեն` Արագած, պատմական հայրենիքի փոխարեն 29.800 քկմ տարածք։

«Արցախը հանձնեցին գրչի մեկ հարվածով, այս իշխանությունները անում են ամեն բան, մեր արժեքները վերացնելու համար։Ջարդում են ամեն ինչ քանդում են եկեղեցին, որպես էդպիսին գաղափարական ընտանիք կոչվածը։

Հիմա էլ դրան զուգահեռ ուզում են փակել Մատենադարանի ձեռագրերի հատվածը, կամ փակել են արդեն, դեռևս իրազեկ չեմ։ Մեր տեսակը առանձնահատուկ է, մեր տեսակը տեսանելի է դարձնում մյուս ազգերին, այս իշխանությունները փորձում են վերացնել այդ տեսակը իսպառ։ Կարծում եմ, որ դարավոր պատմության ժամանակաշրջանում մեր ամենամեծ մեղքը իշխանափոխությունն էր, որ սրանց նմաններին իշխանության բերեցինք, որովհետև սրանք Յան վերջավորությունով հայկական ազգանունով թուրքեր էին, որ քայլ առ քայլ ավերում են մեր հայկականը, հայի տեսակը»,-եզրափակեց երիտասարդ մանկավարժը։