Ներքին 2 տարի առաջ - 23:00 09-02-2024

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայկական PR դպրոցի ավարտական հոսքի մասնակիցների հետ

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայկական PR դպրոցի (Armenian PR School) ավարտական հոսքի մասնակիցների հետ։

Ա.Թաթոյանը հանդիպմանը հանրային հաղորդակցության մասին խոսելիս ընգծել է լրագրողների աշխատանքի կարևորությունը. նրանց շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են աշխատում պետական մարմինները, աշխատանքի ինչ թերություններ ունեն։ Այդպես է նաև ապահովվում պետության նկատմամբ քաղաքացու վերահսկողությունը։

«Հանրային մարդը պետք է հստակ գիտակցի, որ իր վարքագիծը, իր ցանկացած քայլ՝ առցանց հարթակում, թե ոչ, կարող է դառնալ մարդկանց քննարկման առարկա:

Ցանկացած պաշտոնյա պետք է նկատի ունենա, որ եթե ստանձնում է հանարային նշանակության որևէ գործառույթ, ուրեմն պետք է պատրաստ լինի հաղորդակցվելու իրեց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հետ և հարգանքով վերաբերվի նրանցից յուրաքանչյուրի արժանապատվությանը: Պաշտոնավարման ամբողջ ընթացքն է քաղաքացու վերահսկողության ներքո՝ անկախ նրանից կոնկրետ պահին պաշտոնյան աշխատանքի մեջ է, թե ոչ»- նշել է Արման Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից