Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:26 17-02-2022

Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի Պետնախարարի ու Արցախի գործընկերոջ հետ

ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա Արցախում հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի, Պետնախարարի ու Արցախի գործընկերոջ հետ․

«Արցախ կատարած այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյան, Պետական նախարար Արտակ Բեգլարյանի ու Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ։
Արման Թաթոյանը խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ հավաքագրած փաստերի և դրանք միջազգային հանրությանը հասանելի դարձնելու կարևորության մասին։
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով, ապա անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն ու հրապարակումները։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաև պատգամավորների հետ:
«Պատերազմի ժամանակ միջազգային հանրության պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը սակայն չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում։ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է»,-ասել է Արման Թաթոյանը՝ մանրամասն անդրադառնալով պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացրած աշխատանքները։
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել վերջինիս հետ պատերազմի ընթացքում աշխատանքը, որոնք ուղղված են եղել արցախցիների իրավունքների պաշտպանությանը։ Խոսքը հատկապես պատերազմի ժամանակ համատեղ զեկույցների կազմման մասին է, որոնք վերաբերել են ադրբեջանական կողմից պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների թիրախավորումներին, վարձկան ահաբեկիչների ներգրավմանը, արգելված զինատեսակների օգտագործմանը և այլն։
Արման Թաթոյանը կարևորել է, որ ինչպես Օմբուդսմանի աշխատանքում, այնպես էլ Պետնախարարի, Արտակ Բեգլարյանի կողմից աշխատանքները տարվել ու տարվում են իրավապաշտպան սկզբունքներով՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների պաշտպանությունը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ տարեցտարի ամրապնդվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային երկու հաստատությունների միջև առկա համագործակցությունը, որը շարունակվում է նաև Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր: Պետական նախարարն իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պարգևատրել է գերատեսչական հուշամեդալով։
Արման Թաթոյանն արդյունավետ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պատվոգիր է հանձնել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։
Բոլոր փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով»,- գրել էԱրման Թաթոյանը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան