Մշակույթ 2 տարի առաջ - 20:07 09-02-2024

Եվ հնչում է որպես աղոթք արքայական քո լեզուն․ այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

«Բանաստեղծի մեծությունը նրա հոգու խորության մեջ է, նրա ժողովրդի խորության մեջ է, նրա ժողովրդի էության մեջ, և դա պայմանավորում է նրա համամարդկայնությունը…»,- Տերյանին այսպես է բնութագրում Հովհաննես Շիրազը։

Այսօր ավանդաբար նոր տոմարով նշվում է Վահան Տերյանի ծննդյան օրը։

Տերյանը հայրենիքի, հայոց լեզվի, հայկական պետություն ունենալու երազանքի մեծ նվիրյալ էր, և դա արտահայտվում է ինչպես նրա քաղաքական գործունեությամբ, այնպես էլ հայոց լեզվի հանդեպ ունեցած պաշտամունքով։

Տերյանը մեր պոեզիայի լեզուն հասցրեց բյուրեղյա մաքրության, որը հետագայում շարունակեցին իր հաջորդները՝ Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Համո Սահյան և ուրիշներ։



Տերյանը հիանալի տիրապետում էր նաև ռուսերենին։ Նա կատարել է բազմաթիվ թարգմանություններ, համագործակցել է Մաքսիմ Գորկու և Վալերի Բրյուսովի հետ՝ հայկական մշակույթն ու գրականությունը ռուս ընթերցողին հասանելի դարձնելու ուղղությամբ։

Հայտնի է, որ 1914 թվի հունիսին Մաքսիմ Գորկին ապրում էր Ֆինլանդիայի Կիրյավալա գյուղի Լանգեի ամառանոցում: Տերյանը ամբողջ մի շաբաթ ապրել է Ֆինլանդիայում՝ Մ.Գորկու հետ միևնույն հարկի տակ, որպես նրա անձկալի հյուրը: Նրանք միասին ռուսերեն էին թարգմանում «Պեպո»-ն։

Իր բարեկամուհի Անթառամ Միսակյանին հասցեագրված 1957 թ. մեր նամակներից մեկում Տերյանը պատմում է այդ համագործակցության մասին․ «Հիմա ես Ֆինլանդիայում եմ, Գորկու մոտ: Նրա հետ միասին թարգմանում ենք «Պեպոն» (խե՜ղճ Անտենկա, հավանորեն Դուք չգիտեք, թե դա ինչ բան է: - Դա հայ գրող Սունդուկյանի պիեսն է):

Հիմա Պիտերում, կարծեմ, անհանգիստ է: Իսկ այստեղ լռություն է և անդորր: Այստեղ հրաշալի է: Ամպամած եղանակ է:

Մառախուղը փռվել է գետնի երեսին: Իսկ իմ սենյակում ճարճատում է բուխարին: Ա՜խ, ի՛նչպես լավ է:

Գորկու հետ միասին պարապում ենք բավական շատ: Այսօր նստեցինք 6 ժամ: Հիմա նա գնաց ընթերցելու, իսկ ես եկա իմ սենյակը և ուզում եմ Ձեզ նամակ գրել: Ինձ հաճելի է վերհիշել Ձեր մասին:

… Հիմա ես նորից մի առժամանակ ծանրաբեռնված եմ աշխատանքով – զբաղված եմ հայկական այս ժողովածուով: Դժվարին գործ է: Մեր պոեզիան լավն է, իսկ արձակը' բոլորովին անպետք, իսկ դու հարկադրված ես չարչարվել դրանով: Ես տևականորեն հետաձգել եմ իմ բոլոր աշխատանքները: Շուտով կսկսվեն պարապմունքները համալսարանում:

… Հիմա այնքան նոր բան կա, որ դժվար է գրել այդ ամենի մասին, և թեպետ հեռացել եմ աշխարհից, բայց հո չեմ կարող ինքս իմ մեջ ամփոփվել»:



Գորկին, ծանոթանալով Վահան Տերյանի իմացությանը, առաջարկել է գրել ռուսաց լեզվով, ինչը ընթերցողների ավելի մեծ շրջանակ և հետևաբար ավելի մեծ փառք ունենալու հնարավորություն կտար։

Առաջարկին ի պատասխան՝ Տերյանը գրում է․

Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ՜, Շամիրա՛մ.
Որպես արքան այն`մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին։
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան
Չեմ դավաճանի իմ նվարդին,
Որքան էլ դյութես, о՜, Շամիրա՛մ։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո