Մամուլ 2 տարի առաջ - 08:37 09-02-2024

Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է ստուգողական այցեր կազմակերպել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մոտ կես ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է ակտիվ մարզային այցելություններ սկսել, Սահմանադրությունը փոխելու հարցը քննարկել ժողովրդի հետ, որ հասկանան՝ ինչ տրամադրություններ կան։

ՔՊ-ի որոշ պատգամավորներ մասնավոր զրույցներում խոստովանեցին, որ ՀՀ քաղաքացիների գերակշռող մասը դեմ է ցեղասպանության պահանջից եւ Արցախի վերադարձի երազանքից հրաժարվելու իշխանական մոտեցումներին, ուստի հնարավոր է վերջնական քննարկումներից հետո Փաշինյանը հետ կանգնի Սահմանադրությունը փոխելու մտքից` հասկանալով, որ անհնարին է, որ մարդիկ դրան հավանություն տան:

Մանավանդ որ նախօրեին օրենսդիրի ամբիոնից գաղտնազերծեց պայմանագրի մի կետ, համաձայն որի՝ կողմերը խաղաղության պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելիս չեն կարող կաշկանդված լինել ներպետական օրենսդրությամբ։ Այսինքն, ներպետական օրենսդրությունը շրջանցելն ու թշնամու պահանջները կատարելը հնարավոր է նաեւ առանց Սահմանադրություն փոխելու:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում