copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:30 07-02-2024

Կոռուպցիա և պարարտանյութի ուղղորդող տենդերներ՝ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն գործարքներ են տեղի ունենում։ Դրանցից մեկն էլ կապված է օրգանական ծագման պարարտանյութերի հետ։

Պարզվում է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին համալսարանի կայքէջում մրցույթ է հայտարարել, որն իրենից ենթադրում է «Հայաստանում շրջանաձև ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում օրգանական ծագման պարարտանյութերի/կենսազանգվածի ստացման ցուցադրական մոդելների տարածման ծառայությունների համար գնառաջարկի տրամադրում։

Այսինքն՝ այս ծրագրի շրջանակներում հետաքրքրված շահառուները պետք է օրգանական պարարտանյութ ստանան կոնկրետ տեխնոլոգիայով, որը հետագայում կկիրառեն իրենց փորձադաշտերում, այնուհետև դրա վերաբերյալ կտան կոնկրետ գնահատականներ՝ արդյունավետ է, թե ոչ։

Ըստ ոլորտի մասնագետների՝ դրա պահանջարկը հատկապես առաջացել է 2020 թվականին, երբ Հայաստանի պարարտանյութերի շուկայում գները կտրուկ բարձրացան՝ ընդհուպ մինչև 200 տոկոսով։ Խոսքը վերաբերում է այն պարարտանյութերին՝ ազոտական սելիտրա, որը տասնյակ տարիներ օգտագործվել և պետական սուբսիդավորման մակարդակով լայնորեն տարածվել է ՀՀ-ում։

Տվյալ հանքային պարարտանյութի այլընտրանքային տարբերակները շատ են, օրինակ՝ գոմաղբը, թռչնաղբը, բիոհումուսները, կոմպոստները և այլն, իսկ 2018 թվականից սկսած ՀՀ-ում արտադրվում է նաև միկրոօրգանիզմային ֆերմենտացիայի տեխնոլոգիայի կիրառմամբ օրգանական պարարտանյութեր, որոնք դասակարգվում են՝ օրգանական կամ օրգանո-բակտերիական պարարտանյութերի շարքին: Այն ՀՀ-ում արտադրվում է 2018-ից, իսկ 2020 թվականի երկրորդ կիսամյակից օրենքով սահմանված կարգով ունի նաև շուկայում վաճառելու փաստաթղթավորված իրավունք։

Ստացվում է, որ Էկոնոմիկայի նախարարությունը, որպես ոլորտը կարգավորող գերատեսչություն՝ ի դեմս Ագրարային համալսարանի մրցույթ է հայտարարում մի բանի «փորձարկման» համար, որը ՀՀ-ում 6 տարի գոյություն ունի, որից 4 տարին նաև վաճառք է իրականացնում։ Ավելի պարզ ասած՝ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնագործած հեծանիվը ևս մեկ անգամ է փորձում հայտանագործել՝ պարզապես դրա դիմաց գերմանական GIZ-ի ֆոնդից մեծ գումարներ ստանալով։

Այսինքն՝ GIZ-ը գումար է տրամադրում մի բանի փորձարկման համար, որը վաղուց ՀՀ-ում գոյություն ունի և վաճառվում է:

Ուշագրավ է, որ մրցույթը հայտարարվել է բացառապես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքում, ուրիշ որևէ տեղ մրցույթի վերաբերյալ տեղեկատվություն չի եղել։ Այս հանգամանքը փաստում է, որ ի սկզբանե անհավասար պայմաններ են եղել դիմողների համար։

Բացի այս հանգամանքը, մրցույթի կանոններում ոչ իրավահավասար պայմաններ կան։

1․ Կոնկրետ ցուցանիշներ են նշված, ինչը տպավորություն է ստեղծում, որ կոնկրետ մեկ տնտեսվարողի համար է մրցույթը։ Պահանջվում է կոնկրետ բակտերիաների տեսակներ կիրառել այդ փորձի իրականացման համար։ Այսինքն՝ տեխնոլոգիայի լավ կամ վատ լինելն էական չէ, այլ կոնկրետ նշվի, թե որ բակտերիաներով է արվելու։ Բայց իրենց նշած տարբերակից ավելի լավ տեխնոլոգիա կա, որն ի դեպ ՀՀ-ում առկա է։

2․ Ոչ իրավաչափ է, քանի որ տվյալ տենդերը հայտարարելու պայմանների մեջ նշված է, որ Ագրարային համալսարանը որպես պատվիրատու կարող է հայտ չընդունել ինչ-որ մի հայտատուից, հետաքրքրվող ֆիզիկական կամ իրավաբանական անձից, ուղղակի փաստաթղթերը հետ տա ու որևէ բացատրություն չտա։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ մրցույթը հաղթել է «Վիպէկո» կազմակերպությունը, որն էլ իր հերթին է մրցույթ հայտարարել: Եթե մրցույթը շահում են, բայց չգիտեն՝ այդ պարարտանյութն ինչպես են արտադրելու և նոր մրցույթ են հայտարարում, առնվազն կասկածի տեղիք է տալիս, որ գործ ունենք փողերի լվացման հետ։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ինչպես Էկոնոմիկայի նախարարություն, այնպես էլ ՀԱԱՀ, սակայն, 2 դեպքում էլ մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

13:30 Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պիտի ներգրավված լինի. ՀՊՏՀ ԳՄ տնօրենը՝ համազգային պայքարի մասին
18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
15:00 Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
12:02 Ռուսաստանում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
11:45 Անհնազանդության ակցիաներ Նոր Նորքում․ ցուցարարները փակել են Գայի պողոտա-Թոթովենց խաչմերուկը
00:22 «Հայրենիքը հանուն Արծվաշենի» շարժման շրջանակներում Երևանից դեպի Արծվաշեն եմ շարժվելու․ Կարեն Հեքիմյան