Երևան +21°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:33 07-02-2024

Տավուշի մարզում DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Արթուր Գ․-ն իր վարած DAF մակնիշի կցորդիչով բեռնատարով Իջևան-Ծաղկավան M16 ավտոճանապարհի 9-րդ կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը «ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։