Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:32 17-11-2023

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Ford Transit-ն ու DAF բեռնատարը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և DAF մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։