Արտաքին 2 տարի առաջ - 13:38 05-02-2024

ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում, ինչը ցանկացած պահի կարող է հրդեհի վերածվել. Թուրքիայի ԱԳ նախարար

ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում», և այդ կրակը ցանկացած պահի կարող է հրդեհի վերածվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ A Haber հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հասունացող հակամարտությունը։

Երբ նրան հարցրել են իրանամետ զինված խմբերի վրա ԱՄՆ հարձակումների մասին, Ֆիդանը պատասխանել է, որ ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում»:

«Երբ կրակի հետ ես խաղում, այդ կրակը ցանկացած պահի կարող է հրդեհի վերածվել։ Դա կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այստեղ մենք կանգնած ենք ռիսկի առաջ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանը ասել է, որ Թուրքիան այս հարցում մշտական բանակցությունների մեջ է տարածաշրջանային գործընկերների և ԱՄՆ-ի հետ։

«Անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանում հակամարտության տարածումից։ Իրավիճակը հեշտ չէ. մենք կարող ենք հակամարտության մեծ տարածման բախվել»,- ընդգծել է նա։

Ֆիդանը նաև ասել է, որ Իսրայելը իրեն ապահով կզգա միայն այն ժամանակ, երբ դադարի ստել համաշխարհային հանրությանը։

«Իսրայելը անվտանգություն չի փնտրում. Իսրայելը ավելի շատ տարածքներ է փնտրում: Իսրայելն ապահով կլինի այն օրը, երբ պաղեստինցիներին տա իրենց պետությունը»,- ասել է թուրք դիվանագետը։

Ֆիդանը հիշեցրել է, որ Թուրքիան՝ որպես տարածաշրջանի երկիր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ