Միտք 2 տարի առաջ - 09:35 05-02-2024

Հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին, եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Զինված ուժերի մի քանի հազար զինծառայող ատեստացիան հաղթահարել է և առավել բարձր աշխատավարձ է ստանում, սակայն «մոռացավ» նշել, որ այդ թվից ավելի շատ մարդիկ էլ շեմը չեն հաղթահարել:

Ու սա, ի դեպ, այն դեպքում, որ այն դեռ կամավոր հիմունքներով է իրականացվում` առավելապես դիմում եմ պատրաստված զինծառայողները:

Այն պարտադիր է այն զինծառայողների համար, որոնք պաշտոնի առաջխաղացում են ունենում:

Ընդ որում` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ատեստացիայի մասին օրենք ընդունելուց հետո` 1-1.3 տարի անց, բանակի քիչ մասն է կարողացել մասնակցել այդ գործընթացին:

Շարունակում եմ պնդել, որ նույնիսկ այդ օրենքի շրջանակներում` համապատասխան կարգ սահմանելու դեպքում, հնարավոր էր որոշակի արդյունք ստանալ, բայց ինչպես մյուս հարցերում, կառավարությունը գնում է ամենադանդաղ, վատ ճանապարհով:

Զինված ուժերի և երկրի պաշտպանության առաջնահերթություններից ելնելով, եթե մի կողմ դնենք ատեստացիան, ապա որպես հրատապություն պահանջող քայլ, գոնե պետք է գնալ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հավելավճարների էական բարձրացման (շուրջ 50 հզ.) ճանապարհով, հակառակ դեպքում առկա սուր խնդիրներն այնպիսի ծավալի կհասնեն, որ դրանք բանակի առաջ դրված նույնիսկ նվազագույն խնդիրները չեն լուծի:

Այստեղ ես ոչ այդքան խոսում եմ աշխատավարձի բարձրացման մասին որպես մոտիվացիա, որքան զինծառայողների և նրանց ընտանիքների նվազագույն խնդիրների լուծման հնարավորություն, որի պայմաններում ոչ միայն նորմալ «տուն պահել» կստացվի, այլ զինծառայողը հնարավորություն կունենա կենտրոնանալ ծառայության, այլ ոչ թե ծանր կենցաղի վրա:

Այսօր հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին` և´ հրատապ, և´ երկարաժամկետ ծրագրերի համար: Եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել