Ներքին 2 տարի առաջ - 12:27 16-11-2023

Էսօր բանակին ավելի շատ գումար կտայինք, եթե 30 տարվա մեջ ճանապարհ ու դպրոցն սարքած լինեիք. Սուքիասյան

ՀՀ-ում բյուջեն հավաքվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, երբ ՀՀ-ում ազատ է տնտեսական գործունեությունը, ՀՀ-ում ցանկացած երկրի քաղաքացի կարող է գործունեություն ծավալել և հարկեր վճարել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով 2024 թվականի պետական բյուջեի նախագծի մասին։

Ըստ պատգամավորի՝ այն, որ 2024-ի պետբյուջեն 1,5 անգամ ավելի է, քան 2017 թվականին էր, պատճառը հենց վերոնշյալ հանգամանքներն են:

«Քաղաքական թիմն ունի քաղաքական կամք, ունի սկզբունքայնություն: Այն սկզբունքները, որոնք որդեգրվել է, դրանց արդյունքում է, որ մենք կարողանում ենք բյուջե հավաքել:

Եթե նախկին իշխանությունները կոռուպցիոն համակարգն արմատախիլ անեին այնպես, ինչպես այսօր է, ապա մենք կունենայինք ասֆալտապատ փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ կառուցված կլինեինք։ Այսօր բոլոր դպրոցները ֆինանսավորման խնդիրներ ունեն»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով, այսօրվա բյուջեն հենց կապված է նախկին 30 տարվա կրթված հասարակության հետ. «Եթե կրթության տայինք, այսօր ավելի մեծ բյուջե կունենայինք, ավելի մեծ ՀՆԱ կունենայինք, որովհետև ավելի բարձր հավելյալ արժեք կստեղծեինք ՀՀ-ում»,- ասաց Սուքիասյանը

Խաչատուրյանը նշեց, որ 30 տարի մանկապարտեզ չի եղել, դպրոցներնում էլ այնպիսի պայմաններ են եղել, որ երեխաները չեն ցանկացել հաճախել. «Գալիս եք մեզ մեղադրում եք մի բանում, որը դուք եք ստեղծել։ Եթե այդ գումարները չհատկացնեինք ճանապարհաշինությանն ու դպրոցաշինությանը, ապա մի քանի անգամ ավելի շատ գումար կհատկացնեինք պաշտպանությանը՝ բանակին, նորարարական տեխնոլոգիաներ կներդնեինք։ Բայց այյդ գումարները գնում են ասֆալտի կառուցմանը»,- նշեց նա։

Միայն թե Խաչատուր Սուքիասյանի սրտով չէ բարեփոխումների դանդաղ ընթացքը, սակայն նկատեց, որ այդտեղ էլ խնդիրներ կան, քանի որ ոլորտներ կան, որտեղ 20-30 տարի ոչ մի բարեփոխում չի արվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար