Ներքին 2 տարի առաջ - 13:52 02-02-2024

ԼԳԲՏ գույներով խնձոր՝ 4-րդ դասարանի կերպարվեստի դասագրքում

Oragir.News-ի ընթերցողներից մեկն այսօր լուսանկարներ է ուղարկել և տեղեկացրել, որ դպրոցական հերթական դասագիրքը դժգոհության ալիք է բարձրացրել։

«Կերպարվեստ-4» դասագրքում խորհրդանշանների մասին թեմայի շրջանակներում ներկայացվել են մի քանի օրինակներ, որոնցից մեկը, զարմանալիորեն, խնձոր է՝ ներկված ԼԳԲՏ համայնքը պատկերող դրոշի գույներով։