Ներքին 5 տարի առաջ - 12:20 14-08-2021

Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները հեռացվել են ադրբեջանցիների կողմից. ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանությունը

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի օկուպացիայից հետո Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի ցուցանմուշները ապամոնտաժվել և հեռացվել են:

Այս մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպությունը:

Կազմակերպությունը հրապարակել է ապրիլի 10-ին և հունիսի 5-ին արված արբանյակային լուսանկարները, որտեղ երևում է, որ ի տարբերություն առաջին պատկերի, երկրորդում 51 քանդակները Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակից բացակայում են:

«Կովկասյան ժառանգության պաշտպանությունը մտահոգված է թանգարանի սեփականությունը հանդիսացող արվեստի այս գործերի վիճակով:

Կովկասյան ժառանգության պաշտպանությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հայտնել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե ինչպես են ապահովելու դրանց հանրայնությունը»,- ասվում է կազմակերպության «Ֆեյսբուք»-ի գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը