Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:50 02-02-2024

Սահմանադրական հանրաքվեն արժանապատվության քննության կվերածվի

Արդեն պարզ է, որ 2024-ին հանրային բանավեճի առանցքում լինելու է նոր սահմանադրությունը։ Սահմանադրական հանրաքվեի ընտրարշավին մասնակցում է նաև հարևան, չբարեկամ երկրի ղեկավարը։ «Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»,- այս մասին փետրվարի 1-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փետրվարի 1-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ձայնակցել է Ալիևին, հաստատելով, որ վերջինիս ակնարկը վերաբերում է անկախության հռչակագրում նշված հավակնություններին։ «Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա»,- ասել է Փաշինյանը:

Հանրությանը մի մասը կասկածում է, որ ՔՊ-ական իշխանությունը հերթական անգամ միակողանի զինջումներ է անում։ Եվ այստեղ խաղաղությունը կապ չունի։ Բոլորը հիշում են, թե ինչպես էր ՔՊ-ական առաջնորդը արդարացնում Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, վստահեցնում, որ ռուս խաղաղապահները կապահովեն արցախցիների անվտանգությունը։ Վերջերս էլ ջերմեռանդորեն ապացուցում էր, որ Արցախի ազատության համար պայքարը Հայաստանի անկախության հաշվին էր։ Հիմա հերթը հասել է Սահմանադրությանն ու անկախության հռչակագրի դրույթներին։ Այս նահանջի շարունակվող ընթանցքն է մտավախություն առաջացնում, որ նոր սահմանադրությունը վերջին զիջումը չի լինելու։ Ու դրանից հետո լինելու է ոչ թե խաղաղություն, այլ չբարեկամների հերթական պահանջն ու Հայաստանի հերթական զիջումը։

Անվերջ թվացող զիջումները հիմք են տալիս ենթադրելու, որ ՔՊ-ական առաջնորդները քաղաքական արժանապատվություն չունեն, չեն ընկճվում, չեն փորձում իրենց դեմքը փրկել, նույնիսկ հեղինակության գոլ խփել չեն փորձում։ Եվ միակ բանը որ կարողանում են վարպետորեն իրականացնել, դա զիջումներն ու նահանջի քայլերն արդարացնելն է։ Ինքնավստահ դեմք ընդունելով, ձայնին բարձրություն հարղորդելով, փորձում են ժողովրդին համոզել, որ այդպես պիտի լիներ, պարտությունն ու նահանջը կանխատեսված էր։ Եվ իրենք չէին կարող չզիջել։

Նախատեսվում է, որ սահմանադրական հանրաքվեն կազմակերպվելու է 2025-ի կեսին։ Նույնպիսի քարոզչական հնարքներով արդեն փորձում են ներկայացնել սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը։ Այն դարձյալ կապելու են նախկինների հետ։ Եվ սահմանադրական հանրաքվեի մասնակցին ստիպելու են ընտրել նախկինների և Նիկոլ Փաշինյանի միջև։ Բայց ընտրությունը ներկայացնելու են որպես ժողովրդավարական ձեռքբերում։

Արդյո՞ք կարող է անարժանապատիվ մարդը ժողովրդավար լինել։ Ենթադրաբար՝ ոչ։ Այս առումով՝ հանրաքվեի ժամանակ հայ ժողովուրդը կարող է քվերակությամբ ցույց տալ՝ արժանապատվութուն ունի՞, թե՞ ոչ։ Եվ արդեն նախանշաններ կան, որ «Ոչ»-ի ճամբարում շեշտը դրվելու է այս նյարդի վրա։ Ու չի բացառվում, որ ժողովրդի մեծ մասը դեմ քվեարկի նիկոլական սահմանադրությանը, պաշտպանի հիմնարար փաստաթղթերի ուղենիշները, փրկի ժողովրդի և քաղաքական համայնքի դեմքը։ Պատկերավոր ասած՝ 2025-ի հանրաքվեն կարող են վերածել քաղաքական արժանապատվության հանրաքվեի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ