copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 12:35 01-02-2024

Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջադրեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։ Հարցը Հայաստանի կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում էր։ Նրա թեկնածությունը հաստատվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։

Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում է 2019 թվականի ապրիլի 19-ից։

Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ նշանակում է Ազգային ժողովը։

Ամենից շատ դիտված