Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:30 31-01-2024

Նիկոլ Փաշինյանին Բաքվի հիմնադիր հայր պատկերացնում ենք, 4-րդ հանրապետության՝ ոչ․ հարցում

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները ամենատարբեր մակարդակով խոսում են պետության համար առանցքային փաստաթղթերը՝ Սահմանադրությունը, զինանշանն ու օրհներգը փոխելու մասին։ Բազմաթիվ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՔՊ-ականները կարծես թե վերջ են դնում Հայաստանի 3-րդ հանրապետությանն ու ստեղծում են 4-րդ հանրապետությունը։

Օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովի մասնակիցներին ասել է, թե ժամանակն է, որ մենք առերեսվենք այդ պետությունը բրենդավորելու անհրաժեշտությանը: Եվ մենք պետք է առնվազն սկսենք մտածել 4-րդ հանրապետության գաղափարի մասին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել՝ Նիկոլ Փաշինյանին որպես 4-րդ հանրապետության հոգևոր հայր պատկերացնո՞ւմ են։

«Նիկոլ Փաշինյանին Բաքվի հիմնադիր հայր պատկերացնում ենք, 4-րդ հանրապետության՝ ոչ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մի կին էլ հարցը լսելուց հետո հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ չի ուզում լսել վարչապետի անունը․ «Ատում եմ ես այդ մարդուն»։

Հարցվածների մեծամասնությունը պատասխանեց, որ չեն պատկերացնում Նիկոլ Փաշինյանին որպես 4-րդ հանրապետությա հիմնադիր հայր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում