Ներքին 2 տարի առաջ - 18:58 30-01-2024

Ամանորն անցավ, բայց Արմավիրի տոնական զարդարանքը ոչ ոք չտեսավ

Ամանորի նախաշեմին Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետ և ներկա մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել՝ տեղադրելով քաղաքի տասնհինգ մետր բարձրության նոր տոնածառի լուսանկարը և գրել, որ Արմավիր քաղաքի և գյուղական բոլոր բնակավայրերի կենտրոնական փողոցները կզարդարվեն տոնական լույսերով։



Խոստացված զարդարանքը և լուսավորությունը եղան, բայց միայն Արմավիր քաղաքում և մի քանի բնակավայրերում։

Գյուղական համայնքների բնակիչները կատակում են՝ ասելով, որ արդեն այս օրերին զարդարանքն ու լուսավորությունը հավաքելու ժամանակն էր, ոչինչ, էլ չեն տանջվի ։

Նախորդ տարիներին քաղաքի տոնական լուսավորության կատարման հետ զուգահեռաբար գյուղական համայնքներում նույնպես կետրոնական փողոցները գոնե լուսավորվում էին։ Իսկ հիմա գյուղական համայնքի բնակիչներին մի հարց է հետաքրքրում՝ եթե չպետք է լուսավորեին կենտրոնական փողոցները, ինչո՞ւ խոստացան և նույնիսկ ֆեյսբուքում բարձրաձայնեցին։

Երեխաները մնացին սպասելով՝ ո՞ւր անհետացան այդ տոնական լույսներն ու զարդարանքները, որոնք նախատեսված էին բոլոր գյուղական համայնքների զարդարման համար։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի