Ներքին 2 տարի առաջ - 17:00 01-03-2024

Աղբը իհարկե շատ էր, բայց շատ արժանի քանդակների կողքով հանձնաժողովը պարզապես անցավ․ Գարիկ Դավթյան

Ինչպես արդեն հայտնի է՝ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթում հաղթել է Դավիթ Մինասյանի «Լա Բոհեմ» քանդակը։ Նրա ստեղծագործությունն 9 ձայնով առաջ է անցել մնացած տարբերակներից։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց քանդակագործ, Գեղարվեստի ակադեմիայի քանդակի ամբիոնի վարիչ՝ Գարիկ Դավթյանի հետ, ում կարծիքով կային շատ արժանի աշխատանքներ, որոնց կողքով հանձնաժողովը պարզապես անցավ։

«Դե հանձնաժողովը պետք է, որ ճիշտ լինի։ Հետաքրքիր, լավ, աշխատանքներ կային։ Սարգիս Բաբայանի աշխատանքը շատ գեղեցիկ էր, Աշոտ Գևորգյանի առաջարկը շատ գեղեցիկ էր, բայց չգիտես ինչու՞ կողքով անցան։ Աղբը շատ էր, որը կապ չուներ Շառլի հետ, բայց արժանի աշխատանքներ իհարկե՝ կային։ Ես չեմ քննադատում, բայց ինչպես ասում են՝ այդ քարտը շահեց»- ասաց նա։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ, ով ևս մասնակցում էր մրցույթին։ Նրա խոսքով՝ այսքան աշխատանքների արդյունքում, լավ կլիներ քննարկումները ավելի շատ լիներ։

«Մասնակիցները բավականին շատ էին՝ մոտավորապես 60 գործ կար, այդ առիթով իհարկե ուրախ եմ։ Ես նաև առաջինն եմ մասնակցել։ Կային բավական հետաքրքիր գործեր, ծայրահեղ ռեալիզմից գործեր, կային նաև ցածրաճաշակ գործեր։ Իմ կարծիքով Դավիթ Մինասյանի գործը միջին կարգի, նորմալ գործ էր, ես՝ ինձ չեմ բարձրացնում, ես էլ իմ գործերը կարող եմ այդ կարգի դասել»․- ասաց քանդակագործը։

Նրա խոսոքով՝ խնդիրն այն է, որ բավական արագ և հապճեպ որոշումը կայացվեց, կարելի էր ավելի երկար քննարկում անել, քանի որ գործերը շատ էին։

«Կարող էին օրինակ 5 կամ 10 գործ ընտրեյին, որոնք կանցնեյին հաջորդ փուլ, և նրանց կտրվեր հնարավորություն աշխատելու, գործերը ավելի հետաքրքիր դարձնելու։ Լավ է, եթե որոշումը կա, բայց, որ այսպես հապճեպությամբ է լինում, սա մեզ անհանգստության է բերում, այսքան աշխատանքների արդյունքում լավ կլիներ, որ քննարկումները ավելի շատ լիներ։ Ես որևէ գործի հանդեպ չունեմ վատ վերաբերմունք, թող էլի ընտրեյին Դավիթի աշխատանքը, բայց շատ ավելի հետաքրքիր գործեր կային, որոնք քննարկման կարիք ունեին։ Այսպիսի գործերը արագ չեն անում, այնքան, որ հոբելյանական տարին չանցնի, էդպես չի կարելի, դա սխալ է։ Վերաբերմունքի պահը ընդունելի չէր։ Կարծում եմ նա արժանի էր, մենք շատ մտերիմ ենք Դավիթի հետ, որևէ խնդիր չունենք, խնդիրը միայն քննարկման հետ է կապված, որը կարող էի ավելի հետքարքիր, ընկալելի, բաց և խորը լինել»․- եզրափակեց Հայկ Թոքմաջյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան