Արտաքին 2 տարի առաջ - 18:53 29-01-2024

Թուրքիան մտադիր է էլեկտրաէներգիա գնել Նախիջևանից

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարն Ադրբեջանի մայրաղաքաք Բաքվում մի շարք հանդիպումներ է ունեցել: Փոխանցում է Ermenihaber-ը։

Բայրաքթարը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի և նավթի ոլորտներում տարվող աշխատանքները: Բացի այդ, նշել է, որ քննարկվել են մի շարք տեխնիկական հարցեր՝ կապված Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև Ադրբեջանում ստացվող էլեկտրաէներգիան թուրքական շուկա հասցնելու հետ:

«Ադրբեջանի հետ առաջիկայում մեզ միմյանց մի փոքր ավելի կապող մյուս ոլորտն էլեկտրաէներգետիկայի ոլորտն է: Այսուհետ ցանկանում ենք էլեկտրաէներգետիկան ավելի զարգացնել»,- հավելել է Բայրաքթարը:

Թուրք նախարարը հայտնել է նաև, որ 2024-ին «Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համագործակցության» համաժողովի 4-րդ նիստը տեղի կունենա Թուրքիայում:

Ըստ Բայրաքթարի՝ առաջընթաց է գրանցվել երկու երկրի միջև վերականգնողական էլեկտրաէներգետիկայի ոլորտում առկա համագործակցության առումով, որն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է ստացել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ