Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:30 29-01-2024

Դեղնակտուց գյադան թող չփորձի մյուս անգամ վայրահաչել․ Սերժ Սրապիոնյանը՝ Զարեհ Սինանյանին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշակել և շրջանառության մեջ է դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033 թվականների ռազմավարությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է, որ ռազմավարության հիմքում պետականամետ Սփյուռք ձևավորելու տեսլականն է։

«Ակնկալում ենք Սփյուռքի հետ աշխատել հարգանքի սկզբունքների հիման վրա, որի հիմքում պետականաշինության, պետականակենտրոնության գաղափարախոսությունն ավելի խորացնելու հարցերն են։ Դա այսօր շատ թույլ է Սփյուռքում։ Հասկանալի պատճառներով Սփյուռքը ձևավորվել է պետականության բացակայության պայմաններում։ Եթե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները կամա թե ակամա պետականաշեն են, ապա Սփյուռքում դրա դրդող պատճառները բացակա են եղել, նորմալ աշխատանք սփյուռքահայերի հետ չի տարվել»,- նշել է Սինանյանը։
Սփյուռքի գործերի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը Oragir.News-ի հետ զրույցում

«Ամենից առաջ, այդ տղան ներդրված գործակալ է՝ սփյուռքը քանդելու նպատակով։ Առաջին քայլը՝ Սփյուռքի նախարարությունը փակելը, որտեղ ոչ մի հոդաբաշխ նախադասություն չտրվեց, թե ինչու պետք է նախարարությունը վերածվի՝ գյուղի, մեյդանի կլուբի, բայց հանձնակատարի գրասենյակը այդպիսի կլուբ է։ Այդ ամպագորգոռ արտահայտությունները՝ պետականակենտրոն սփյուռք ստեղծելու, մի հատ իրեն հարցրեք՝ ինքն ի՞նչ է հասկանում այդ հասկացության տակ։

Այդ տղան տարրական գաղափար չունի սփյուռքի վերաբերյալ, նրա կարծիքով՝ սփյուռքը մի միասնական հանրույթ է, որին իրենք իրենց պետականաքանդ գործունեությունը ներկայացնելով պետք է դարձնեն պետականամետ։ Աբսուրդ է ուղղակի։ Ամենից առաջ այս տղան տեղյակ չէ, որ սփյուռքի հետ աշխատանքներ տարվել են դեռ ԽՍՀՄ ժամանակներից, Սփյուռքի և մշակութային կապերի կոմիտե գոյություն ուներ, որը վիթխարի աշխատանք էր արել, և որի ամբողջ ժառանգությունը Սփյուռքի նախարարությունը վերցրել էր և այդ ժառանգության բոլոր դրական նվաճումները դարձրել էր հիմնաքար և 10 տարում Սփյուռքի նախարարությունը կարողացավ ամբողջ սփյուռքը ներգրավել Հայաստանի պետականաշինության մեջ։

Առաջին այս տիպի փորձը, ոնց որ այս տղան է ասում, գործադրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում, երբ այստեղ բերեցին սփյուռքի 2 գործակալի։ Մեկը Սեպուհ Թաշչյանն էր,որը հիմնավորապես ավերակեց Հայաստանի էներգետիկ համակարգը, համակարգ, որն էներգիա էր արտահանում հարևան երկրներ։
Երկրորդը՝ Ժիրայր Լիպարիտյանն էր, որը գործակալ է մեր թշնամի պետությունների ձեռքին և մինչև այսօր էլ շարունակում է իր պետականաքանդ գործունեությունը»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

Անդրադառնալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այն արտահայտությանը, թե սփյուռքահայերի հետ նորմալ աշխատանք չի տարվել, Սրապիոնյանն ասաց։

«Սփյուռքի հետ այնպես։էին աշխատել,որ սփյուռքը վիթխարի ներդրում էր անում այստեղ, իսկ վերջին շրջանում՝ Սփյուռքի նախարարության գործունեության երկրորդ հնգամյակում (10 տարի է գործել նախարարությունը) սփյուռքն ընդգրկվում էր Հայաստանի հետ հարաբերություններում այն մոտեցմամբ, որ սփյուռքի բոլոր ներդրողներն այստեղ պետք է հետապնդեն իրենց շահույթը, որովհետև վերջին հաշվով ներդրողները բիզնես ոլորտի ներկայացուցիչներ էին և իրենց շահույթը հետապնդող, հայրենիքն իրենց համար ստեղծում էր պայմաններ, որ սփյուռքի ներկայացուցիչներին այստեղ ներդրումներ անելը ձեռնտու լիներ։

Սրանք էին վայրահաչում իրենց դեղին մամուլով այն ժամանակ, թե սփյուռքը «կթու կով է»։ Սփյուռքը երբեք «կթու կով» չի եղել, սփյուռքը իր հայրենաբաղձությամբ արդեն իսկ հնարավոր քայլերն անում էր,որպեսզի հայրենիքում իր ներդրումն ունենար,իր տեղն ունենար և Լևոն Տեր-Պետրոսյանի դառը փորձն այստեղ տեղի չունենար․․․

Միայն այն, որ սփյուռքում գործող հոգևոր կենտրոնները՝ հատկապես ավետարանչական և կաթոլիկ եկեղեցու առաջնորդները առաջին անգամ այդ եկեղեցիների պատմության մեջ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ կամարների ներքո համատեղ ժողով գումարեցին՝ մի կողմ թողնելով կրոնական ըմբռնումների իրենց տարբերությունները, հայրենիքին օգնելու ծրագիր մշակեցին։ Սա գաղափար ունի՞ այդ ամենից, թե՞ չունի։ Ճամարտակելով հո չի՞։

Վեց տարվա մեջ ամբողջ սփյուռքը, որն առանց այդ էլ կար՝ ֆրանսիական, ամերիկյան, մերձավոր և միջինարևելյան սփյուռքի կենտրոններ, այդ կենտրոնները հանեց իրար դեմ, մասնատեց սփյուռքը։
Այսօր սփյուռքից քանի՞ մարդ է Հայաստանի հետ սերտ կապերի մեջ։ Առաջինը այս Կառավարությունը և այս տղայի ձախող մոտեցումը չէ՞ր, որ սփյուռքից եկած ազգային, նշանավոր գործիչներին «պերսոնա նոն գրատա» ճանաչեցին և Հայաստան չթողեցին մուտք գործել։ Ճամարտակելով չէ, գործերը ցույց տալով է։ Եթե այդ տղան գաղափար չունի, թող կարդա Սփյուռքի նախարարության հրապարակած տարեգրքերը, վերջերս նաև Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը հրատարակեց սփյուռքի հետ կապերին վերաբերող 3 հատորյակ։ Գոնե կարդա, գոնե ճշմարտանման սուտ ասի, ոչ թե սփյուռքը քայքայի և ասի՝ չեն աշխատել։ Ի տարբերություն այս տիպի մանկուրտ, հիշողությունից զուրկ,պետության նկատմամբ թշնամություն ունեցող ձախող գործիչների, Սփյուռքն իր մեջ, իր գենետիկայով հայոց պետականության գլխավոր երազողներից մեկն է եղել և հայոց պետականության օժանդակողներից մեկը։ Թող իրենց փրփրաերախ ոճի արտահայտությունները պահեն իրենց գրպաններում»,- ասաց Սրապիոնյանը։

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց, երբ այս իշխանությունն այլևս չի լինի Հայաստանի Հանրապետության ղեկին, կբացահայտվի նաև, թե նրան ինչ ավերածություններ են գործել նաև սփյուռքում․

« Այս տղան ոչինչ չանելով աստղաբաշխական աշխատավարձ է ստանում։ Սփյուռքի նախարարության ամբողջ 85 հոգանոց կոլեկտիվի 1 տարվա բյուջեն՝ աշխատավարձ, մասնաշենքի վարձավճար և այլն, կազմում էր ընդամենը 300 միլիոն դրամ, իսկ սրանցը 25 հոգու համար արդեն հասնում է 700-800 միլիոնի, որոնք ամեն անգամ ոչինչ չարած տեղը պարգևավճարներ ու աստղաբաշխական պարգևավճարներ են ստանում,հենց միայն այդ տարբերությունը բավարար է մտցնելու իրենց աչքը։

3-4 անգամ պակաս անձնակազմ ունենալով, բայց միևնույն ժամանակ 3-4 անգամ ավելի բյուջե ունենալով ու պարզապես զվռնելով սփյուռքի փողոցներում և իրեն ավելի մտերիմ համարող գյուղական հատվածում 1-2 հավաք կազմակերպելով․․․ Այս տղան աշխատո՞ւմ է, այս դեղնակտուց գյադան։ Թող չփորձի մյուս անգամ բերանը բացել և վայրահաչել սփյուռքի վերաբերյալ, որովհետև այն փաստերը, որոնք ես թվարկեցի, ընդամենը մակերեսն էր։

Սրանք կատարում են իրենց տերերի ասածները։ Միայն այն, որ մեր դարավոր թշնամի Ադրբեջանը հայտարարում էր՝ Սփյուռքի գոյությունը Հայաստանի համար ավելին է, քան ադրբեջանական ամբողջ նավթագազային համալիրը, արդեն խոսում էր, թե սփյուռքն ինչ ազդեցություն ուներ Հայաստանում և ինչ գործունեություն էր ծավալում․․․»։