Ներքին 2 տարի առաջ - 11:26 26-01-2024

Գիշերը մաֆիան թալանել է 2432 հոգու․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն, հիշում եք, գրել էի տենց խաբեության մասին, որ օրական 20 րոպե աշխատելով կարելի էր վաստակել 100 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ։ Հիմա դրա մի քիչ փոխված տարբերակն ա։ 168 հազար դրամ ա։ Ու մարդիկ նորից հարցնում են, էս իրական ա, թե սուտ։ Հիմա փակեք ձեր աչքերը։ Պատկերացրեք, որ դուք փոքր երեխա եք ու պապիկի հետ գնացել եք անտառ։ Ու գտնում եք մի վառ կարմիր պտուղ, ուզում եք ուտել։ Պապին ասում ա, բալա ջան, թունավոր ա, չուտես։ Ու ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։ Հետո տեսնում եք վառ դեղին պտուղներով թուփ։ Ուզում եք ուտել։ Պապին ասում ա, բալա ջան, թունավոր ա, չուտես։ Ու ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։ Հետո տեսնում եք վառ կապույտ պտուղներով թուփ։ Ուզում եք ուտել։ Ստեղ պապին հանում ա գրպանից Լենինի 9-րդ հատորը (Материализм и эмпириокритицизм) ու մի լավ բամփում ձեզ մի տաս անգամ, կրկնելով. «բալա ջան, թունավոր ա, չուտես։ Ու ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար»։

Կարող եք բացել ձեր աչքերը։ Առավոտ է։ Գիշերը մաֆիան թալանել ա 2432 հոգու»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ