Գեներացնում են պոռնոգրաֆիկ տեսանյութ ու շանտաժի ենթարկում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
copy image url

Գեներացնում են պոռնոգրաֆիկ տեսանյութ ու շանտաժի ենթարկում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Ներքին 1 տարի առաջ - 18:30 29-11-2023
Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․

«Սիրելի բարեկամներ,

Երկու օր է ես հաղորդագրություններ եմ ստանում կիբերհանցագործներից, ովքեր
արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր:
Վստահեցնում եմ, որ այս տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։

Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։
Իմ դեմ ուղղված այս կիբերհարձակումը նպատակ ունի ֆինանսական շանտաժ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց:

Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել կիբեր հանցագործներին։ խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ ես հասկացա, որ ցավոք այսօրվա հնարավորություններով կիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով և խոցելի:

Թույլ տվեք հույս հայտնել, որ այս կիբեր հարձակումը կօգնի մեզ բոլորիս համախմբվել կիբերհանցագործների դեմ, ովքեր փորձում են փող աշխատել՝ շանտաժի ենթարկելով ազնիվ և օրինապաշտ մարդկանց»։

Գրառումով կիսվել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ գրելով հետևյալը․

«Հիմա լավ տարածված բան է։ Գտնում են մարդու տեսագրություն, դրա հիման վրա արհեստական բանականությունով գեներացնում պոռնոգրաֆիկ տեսանյութ ու շանտաժի ենթարկում։ Հաստատ վճարել պետք չէ սենց դեպքերում։ Ու Էդուարդ Թոփչյանը շատ ճիշտ ա վարվել։

Իհարկե, կան տղամարդիկ, որոնք ռեալ վիրտուալ քխիկներով են զբաղվում ռեալ արտասահմանի աղջիկների հետ։ Ինչը տեսագրում են ու շանտաժի ենթարկում։ Նման դեպքերը արդեն երեւում է, որ արհեստական չեն։ Ու ավելի լավ ա սենց հիմար բաներով չզբաղվել»։
-->

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:08 Վերին Լարսում հազարավոր մարդատար ու բեռնատար մեքենաներ են կուտակվել
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:42 Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կաջակցե՞ն «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել