copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 23:00 25-01-2024

Պարտված իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում՝ աթոռներն ու հետույքները փրկելու համար

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նախօրեին ֆեյսբուքյան «Մի լավ բան» գրառումների շարքում անդրադարձել էր Հայաստանում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությանը։ Անդրեասյանը պնդել էր, որ եթե նոր սահմանադրություն ընդունվի, ապա դրանում վատ բան չկա, քանի որ մեր երկրում չեն լինում լցոնումներ, ընտրակաշառքներ ու «կարուսելներ», իսկ ձայների հաշվարկի ժամանակ չեն լինում հոսանքազրկումներ, բռնություններ ու թվանկարչություն:

«Ընտրություններով ու հանրաքվեներով ժողովուրդի մեծամասնությունն է որոշում, այդ թվում` Սահմանադրության ամեն մի նոր բառ: Իսկ ժողովուրդը չի կարող կողմ քվեարկել, որ վատ բան լինի մեր երկրի ու դրա սահմանադրական կարգի հետ»,- գրել էր ԲԴԽ նախագահը։

Oragir.News-ը հոգեբան Միհրդատ Մադաթյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս հայտարարությամբ Կարեն Անդրեասյանը ակնարկո՞ւմ է, որ նոր սահմանադրության ընդունմամբ վատ է լինելու մեր երկրի համար, ինչին ի պատասխան նա նշեց՝ չի կարող ասել, թե Անդրեասյանն ինչ էր ակնարկում, սակայն դեռևս ընտրություններ չեն եղել, ժողովուրդն իր կարծիքը չի արտահայտել, ուստի մի փոքր վաղ է, որ Կարեն Անդրեասյանը որոշի՝ ժողովուրդ ճի՞շտ էր, թե՞ սխալ։

Միհրդատ Մադաթյանը միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ժողովրդի ոչ բոլոր քվեարկություններն են լավը եղել․ «Նույն ժողովո՞ւրդը չի առաջին հանրաքվեով գործող սահմանադրությունն անցկացրել, ժողովրդի կարծիքն է եղել, որը հիմա ասում են՝ վատն է։ Ուստի Կարեն Անդրեասյանն ինչպե՞ս է նման կարծիք արտահայտում»,- ասաց նա՝ նշելով, որ ԲԴԽ նախագահի հայտարարությունից ստացվում է, որ ժողովուրդը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ սխալ է քվեարկել՝ վատի օգտին։

Հոգեբանը նաև հարց ուղղեց, թե ինչու է Կարեն Անդրեասյանը նման մեծ-մեծ կարծիքներ արտահայտում։ Նա նշեց, որ Կարեն Անդրեասյանը իրավաբան է, զբաղեցնում է ԲԴԽ նախագահի պաշտոնը, արդյոք նա իրավունք ո՞ւնի ժողովրդական նման պոպուլիստական կարծիքներ հայտնել․ «Մի կարճ ժամանակ առաջ էլ, եթե չեմ սխալվում, բիզնեսի մասին էր նման կարծիք հայտնել։ Ես չեմ հասկանում մեր երկրում դերեր փոխվե՞լ են, ես էլ կարո՞ղ եմ քիմիական արդյունաբերության մասին խոսել։ Այդպես չի լինում, ես կարծում եմ, որ պետք է մի փոքր արհեստավարժություն ու կոմպետենտություն պահել»։

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ իշխանությունները վերջին շրջանում մշտապես ժողովրդին փորձում են վատ հետևանքներով վախեցնել, Միհրդատ Մադաթյանը պատասխանեց, որ սա բոլոր երկրներում կիրառվող նորմալ ստրատեգիա է, որը նաև գործող իշխանությունն է կիրառում։ «Եթե դու հանրությանն ուրախացնելու բան չես ունենում, ապա պետք է վախեցնես։ Եթե ուրախացնելու բան ունենային, կուրախացնեին, կշահագրգռեին, լավ արդյունքներ ունենային, կոնստրուկտիվ բաներ կասեին, բայց քանի որ չկա, բերում են դեստրուկցիայի դաշտ՝ պատերազմ, միշտ վախեցած վիճակ, որպեսզի հանրության կամքը միշտ ընկճվի, վախեցած մարդու կամքը միշտ ընկճված է»,- կարծում է նա։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե նման կերպ միայն իշխանությունը պահելու խնդի՞րն է լուծվում, թե՞ նաև այլ նպատակներ կան, ինչին ի պատասխան նա ասաց, որ դատելով գործող իշխանությունների գործելակերպից, վերջին 6 ամսում երկրում ոչ մի կոնստրուկտիվ բան չի արվել։ «Այսինքն՝ այս իշխանությունն անելիք չունի, և նրանք այսօրվա դրությամբ միայն մի բան ունեն անելու՝ իրենց աթոռները պահելը։ Ինքներդ էլ տեսնում եք, որ իր թիմում ամեն մարդ փորձում է սեփական աթոռը պահել։ Այսօր, իմ կարծիքով, այնպես չէ, որ բոլորը միահամուռ կերպով աթոռ են պահում, ամեն մարդ իր տեղում լոկալ է իր աթոռը պահում՝ մարզպետն իր տեղում, նախարարն իր տեղում, վարչապետն էլ՝ իր տեղում է իր աթոռը պահում»,- ասաց նա։

Մադաթյանը շեշտեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի նախագիծը գնաց փակուղի, իսկ օրինակ՝ մայրաքաղաք Երևանում քաոսային իրավիճակ է ստեղծվել, երբ 2 օր ձյուն է տեղացել։ Նրա խոսքով՝ գործող իշխանություններն ամեն ինչ տապալել են, և ոչ մի դրական բան չունեն ցույց տալու․ «Ինչպե՞ս էին ասում՝ նախկինների օրոք ձյունը չի մաքրվում, իսկ հիմա մաքրվում է։ Պարզվում է՝ նախկինների օրոք լավ էլ մաքրվում էր, իսկ հիմա չի մաքրվում։ Նախկինների օրոք մարդ չէր զոհվում, հիմա զոհվում է, նախկինների օրոք Ղարաբաղ կար, հիմա չկա»,- նկատեց նա։

Հոգեբանը հավելում է, որ գործող իշխանությունները պարտվել են ոչ միայն Ադրբեջանին, այլ բոլոր ոլորտներում։ Նա ասաց, որ բոլոր ոլորտներում պարտված իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում՝ սեփական աթոռներն ու հետույքները փրկելու համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան