Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:09 25-01-2024

Քաղաքական հավկուրությունն ու էժան տրագիկոմեդիան թարգեք․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Դատեք էն 45-իս ու պրծեք

Վերջին շրջանում բացում ես ծորակը, միացնում ես կիպիտիլնիկը եւ նույն ժամկետնանց ու բորբոսնած հարցն է՝ «ո՞վ բերեց Նիկոլին»։

Անկեղծ, ինձ թվում էր, թե նման հարցադրման գուրուները մի քիչ պարապ են, մի քիչ դավադրությունների տեսության մոդերատոր ու լիքը ապոլիտիկ։ Որովհետեւ «ո՞վ բերեց Նիկոլին» հարցը ունի շատ պարզ պատասխան, ի տարբերություն, օրինակ՝ «որտեղի՞ց օրացույց հորինող ը գիտեր, թե այդ օրը ո՞ր օրն է» հարցը, որը ну, չունի պատասխան։

Եւ այսպես, Նիկոլին բերել եմ ես՝ Նաիրա Վահանի Զոհրաբյանս, ով իր նման եւս 44 պատգամավորի հետ 2018-ին, խորհրդարանում, Նիկոլին առաջադրել է վարչապետի թեկնածու եւ քվեարկել նրա օգիտին։

Որովհետեւ որեւէ այլ տարբերակով Նիկոլը վարչապետ չէր կարող դառնալ։ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ։

Նիկոլին բերել են այն տասնյակ հազարավոր, իսկ եղել են օրեր՝ հարյուր հազարից ավելի քաղաքացիները, ովքեր փողոցում, մայթերում, դալաններում, կռիշներում Նիկոլ էին բերում ու որոնց խրոխտ շարքերում ես տեսել եմ պերոսնաժների, ովքեր այսօր Դոստոեւսկու իշխան Միշկինի հայացքով, օրը քսան անգամ, «ո՞վ բերեց Նիկոլին» մանտրան են արտասանում։

Նիկոլին բերել են այն տղաներից շատերը, ովքեր Օպելների վրա բարձրացած, քաղաքներ ու գյուղեր էին պարալիզացնում, իսկ հիմա հանգչում են Եռաբլուրում։

Ու, եթե շատ անկեղծ, շատ քիչ մարդ է եղել, որ էդ ժամանակ Նիկոլ չի բերել։

Եւ, ամոթ է։ Էս քաղաքական հավկուրությունն ու էժան տրագիկոմեդիան թարգեք։ Չեմ զարմանա, որ վաղն էլ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հայկական նյուրընբերգում, որը անպայման լինելու է, հարցնեն՝ «բա ո՞վ բերեց Նիկոլին»։

Ես առաջարկ ունեմ՝ էս էժան թեման թարգելու համար եկեք քրեական գործ հարուցեք այն 45 պատգամավորիս հանդեպ, ովքեր իրենց քվեարկությամբ բերել են Նիկոլին ու էս թեման փակեք։ Որովհետեւ, տպավորություն է, որ՝ «ով բերեց Նիկոլին» բոզբաշը հենց նիկոլական խոհանոցում է եփրում։

Ու հեչ չեմ զարմանա, որ մի սիրուն օր էլ Նիկոլն ինքը հարցնի՝ «всё-таки, ո՞վ բերեց Նիկոլին»։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում