Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:38 25-01-2024

Թարմացված․ բացառիկ տեսանյութ․ Անիպեմզայի գյուղապետարանն այրվում է

Այսօր վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում․ հրդեհ է բռնկվել Անիպեմզայի գյուղապետարանում։

Oragir.News-ի տեղեկություններով, այս պահին հրդեհն արդեն մարել են, այրվել է նաև գյուղապետարանին հարակից բնակելի տունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

Գյուղացիները նշում են, որ հրդեհի բռնկման պատճառն ամենայն հավանականությամբ եղել է տաքացնող սարքը, որը թողել են միացրած։

Թարմացում․ Ժամը 11։30-ի դրությամբ հրդեհը դեռևս չի հաջողվել մարել։ Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ ժամանած հրշեջները մեկուսացրել են կրակը, բայց մարել չի հաջողվել, քանի որ վերջացել է ջուրը ու կրակը նորից ակտիվացել է։

Այս պահին գրադարանից գրքերն են դուրս բերում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին