Մամուլ 2 տարի առաջ - 08:26 25-01-2024

Արշակ Կարապետյանը կվերադառնա՞, թե՞ պայքարը կառաջնորդի ինչպես Լենինը․ Հրապարակ

Հրաապարակ օրաթերթը գրում է․

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով անցած տարվա հոկտեմբերին ազդարարեց քաղաքական նոր շարժում սկսելու մասին, ապա հայտարարվեց, որ ղեկավարելու է «Համահայկական ճակատ» շարժումը, թեպետ հրապարակային ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատանքներ են սկսել իրականացնել Երեւանում եւ մարզերում։

Նրանք համակիրներ են հավաքագրում, մի քանի գրասենյակ են բացել Երեւանում եւ Էջմիածնում, առաջիկայում նախատեսում են նաեւ այլ մարզերում: Խոսակցություններ կան, որ Արշակ Կարապետյանը նաեւ լրատվամիջոց է ուզում բացել, որով կիրականացնեն իրենց քաղաքական թիմի պրոպագանդան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերից Արշակ Կարապետյանը մեկ-երկու անգամ ընդամենը «լայվ» է մտել, մի անգամ էլ Ռուսաստանի Դաշնությունից առցանց պատասխանել լրագրողների հարցերին: Նա մինչ օրս ՌԴ-ում է, եւ հայտնի չէ՝ Հայաստան կվերադառնա՞, թե՞ պայքարը կառաջնորդի դրսից` սպասելով հարմար պահի, ինչպես ժամանակին արել է հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Լենինը։


Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է