Մամուլ 2 տարի առաջ - 08:22 20-01-2024

Իշխանությունը շարունակում է ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները․ Հրապարակ

Հրապարակ oրաթերթը գրում է․

Երեկ մի խումբ մարդիկ հավաքվել էին կառավարությունում՝ քննարկելու «Տեղեկատվության ազատության եւ հանրային տեղեկությունների մասին» օրենքի փոփոխությունները։ Քննարկումը կազմակերպել էր Արայիկ Հարությունյանը, մասնակցել են նրա տեղակալ Տարոն Չախոյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ ինչ-որ հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։ Բնականաբար, ներկա է եղել նաեւ իշխանությունների սիրելի «քաղհասարակությունը»․ Լեւոն Բարսեղյան, Նունե Սարգսյան, Հովսեփ Խուրշուդյան եւ այլք:

Ներկաների մեծ մասը ոչ մի կապ չունի տեղեկատվության ազատության եւ մամուլի հետ, մյուսները պարբերաբար խանգարում են լրատվամիջոցների աշխատանքին եւ վնասում խոսքի ազատությանը։ Քննարկմանը որեւէ լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ խմբագիր կամ լրագրող, ներկա չի եղել, չի հրավիրվել Ժուռնալիստների միության նախագահը։ Իշխանությունը շարունակում է ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները եւ տեղեկատվության ազատության ոտնահարումները։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ