Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 07:52 20-01-2024

ՌԴ-ն զսպվածության կոչով է դիմել Իրանին և Պակիստանին․ Պեսկով

Ռուսաստանը զսպվածության կոչով է դիմել Իրանին և Պակիստանին, որոնք վերջերս հրթիռային հարվածներ են փոխանակել:

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ասել է, որ էսկալացիան անհանգստության տեղիք է տալիս և մասամբ Գազայի ճգնաժամի հետևանք է։ Նրա խոսքով, Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով շփումներ է պահպանում երկու կողմերի հետ։

«Զսպվածության կոչ ենք անում բոլոր կողմերին, տարածաշրջանի բոլոր պետություններին և հարակից շրջաններին։ Զսպվածություն և դիվանագիտություն: Տվյալ պարագայում դիվանագիտությունն է միակ բանը, որը կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը», - նշել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին