Մշակույթ 2 տարի առաջ - 22:16 18-01-2024

Արամ Խաչատրյան և Էռնեստ Հեմինգուեյ․ մի հանդիպման պատմություն

1960-ին Խաչատրյանը հրավիրված է եղել հեղինակային համերգներով հանդես գալու Կուբայում՝ ղեկավարելու Հավանայի սիմֆոնիկ նվագախումբը: Հյուրանոցի նախասրահում էլ պատահաբար հանդիպել է գրող Հեմինգուեյին, վերջինս էլ բաց չի թողել Խաչատրյանին՝ տիկնոջ հետ իր առանձնատուն հրավիրելու հնարավորությունը: Խաչատրյանը, լինելով Հեմինգուեյի մեծ երկրպագուն, իհարկե, առաջարկը սիրով ընդունել է: Հանդիպումից նա հետագայում հիշել է, որ Հեմինգուեյը խոր հոգեբան է, ով հայացքից ու առաջին խոսքից կարողանում է հասկանալ, թե ինչպիսի մարդ է իր առջև կանգնած: Հեմինգուեյն ասել է, որ Խաչատրյանի երաժշտության միջոցով փորձում է ճանաչել Հայաստանը: Եվ նրա երաժշտությունից ենթադրել է, որ Հայաստանը աշխարհի գեղեցկագույն երկրներից է:

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Երկար զրույցից պարզ է դարձել, որ ոչ միայն Խաչատրյանն է երկրպագել Հեմինգուեյին, այլ նաև Հեմինգուեյը՝ Խաչատրյանին: Հանդիպման անմիջականության մասին փաստում է մի դրվագ: Հյուրասիրած սնկով ապուրը Խաչատրյանի կինը՝ Նինա Մակարովան շատ է հավանել, Հեմինգուեյն առաջարկել է երկրորդ բաժինը: Սակայն պարզվել է, որ ապուրն արդեն վերջացել է, Հեմինգուեյն էլ իր ափսեի ապուրը լցրել է Խաչատրյանի կնոջ ափսեի մեջ:

Հանդիպմանը Խաչատրյանը նշանավոր գրողին Խորհրդային Միությունում հյուրընկալվելու հրավեր է արել, որը նա սիրով ընդունել է, սակայն չի հասցրել գալ:

Հեմինգուեյը, ցավոք, ներկա չի գտնվել Խաչատրյանի համերգին, քանի որ ավարտին է հասցնելիս եղել իր գրքերից մեկը: Փոխարենը ներկա է եղել Հեմինգուեյի կինը՝ Մերին: Համերգից հետո Խաչատրյանին փոքրիկ երկտող է ուղարկել, որում նշել է, որ այդ երեկո երկու հրաշք է տեղի ունեցել Հավանայում, առաջինը՝ Խաչատրյանի ղեկավարությամբ բոլորովին այլ կերպ հնչող Հավանայի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ երկրորդը՝ Խաչատրյանի «Երկրորդ սիմֆոնիա»-ն:
Համերգին ներկա է եղել նաև երկրի նախագահ Ֆիդել Կաստրոն, նաև Չե Գևարան:

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:39 ԵՊՀ-ն դուրս է մնացել աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկից. պատճառներն ըստ փորձագետի
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի