Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:30 15-01-2024

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սպառազինության վերահսկողությունը գիտակցաբար հանձնում է Ադրբեջանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած բազմաթիվ հավաստիացումներին, որ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում այլևս խոչընդոտներ չկան, և Ադրբեջանը գոնե ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավականություններ չունի, այդ երկրի նախագահն իր վերջին հարցազրույցում հօդս ցնդեցրեց նմանատիպ բոլոր մեկնաբանությունները։ Ալիևը հայտարարեց, որ եթե Հայաստանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը չտրամադրի, ապա Ադրբեջանը մտադիր չէ որևէ այլ տեղում ՀՀ-ի հետ սահման բացել։

Հատկանշական է, որ Հայաստանի իշխանամետ շրջանակները Ալիևի հռետորաբանության կոշտացումը պայմանավորում են բացառապես փետրվարի 7-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններով։ Նրանց խոսքով՝ Ալիևը ձգտում է գալիք ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստանալ, ինչի նպատակով ՀՀ-ին ուղղված սպառնալից հայտարարություններ է հնչեցնում։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները կապված են բացառապես Հայաստանի «ապագայի» և գոյության հետ։ Նա միևնույն ժամանակ այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու բանակցությունները համարեց թուրքի մոտ հարճ գնալու բանակցություններ։

«Հետևաբար ընտրությունների առաջ հնչեցվող հայտարարությունները նախևառաջ ուղղված էին «խաղաղության պայմանագրի» և դրա մասով իրականացվող գործընթացների դեմ, իսկ հետո արդեն ներքին լսարանին՝ ընտրություններից առաջ բնակչությանն ավելի ուժեղ Ալիևի ցույց տալու համար, ով ծավալապաշտական նպատակներ է հետապնդում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ալիևի հայտարարությունները վկայո՞ւմ են այն մասին, որ հարցն ամեն դեպքում շարունակում է մնալ օրակարգում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք էլ չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցք»-ից։ Նրա խոսքով՝ դա Հայաստանի ոչ հայկական և կապիտուլյացիայի ենթարկված կառավարության իշխանության երազանքն է, որը միայն իրենց երազներում են տեսնում, իսկ ռեալ իրականության և քաղաքականության հետ այն ոչ մի կապ չունի։

Գառնիկ Դավթյանը նշեց՝ Ադրբեջանի նախագահն իր խոսքում ասաց, որ քննարկվում է նաև «անկլավների» հարցը, որն ամեն հանդիպման ժամանակ պարբերական բնույթ է կրում։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ալիևն օգտագործեց Ադբեջանից դեպի Ադրբեջան ձևակերպումը, որով նկատի ունի Ադրբեջանից դեպի «Արևմտյան Ադրբեջան» (Ադրբեջանում ՀՀ տարածքը պաշտոնապես անվանում են «Արևմտյան Ադրբեջան»-խմբ․) անցումը։

Ադրբեջանագետը նաև հիշեցրեց, որ հարցազրույցում Իլհամ Ալիևը նշել է՝ եթե Հայաստանն այնպիսի սպառազինություն ձեռք բերի, որը վտանգ կպարունակի Ադրբեջանի համար, ապա իրենք կանխարգելիչ հարված կհասցնեն և կոչնչացնեն բոլոր վտանգները. «Նա Ֆրանսիայից ձեռք բերված Բաստիոն համակարգերն անվանեց կանսերվայի բանկաներ և այլն։ Սա ՀՀ-ի նկատմամբ իր հերթական սպառնալիքն էր. դուք չզինվե՛ք և բանակ չունենա՛ք»։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ադրբեջանը լավ հասկանում է, թե ում հետ գործ ունի, ուստի բացառում է փոխզիջման գնալու որևէ հնարավորություն։ Նա նկատում է՝ Հայաստանի ոչ հայկական կառավարությունն իր վրա այնքան բեռ է վերցրել, որ գիտակցաբար երկիրը տանում է կործանման, որն էլ պայմանավորված է Ալիևի հետ սերտ հարաբերություններով։ «Հենց դրա համար էլ ասում եմ՝ «խաղաղության պայմանագիրը» թուրքի մոտ հարճ գնալու պայմանագիր է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ուղղված սպառազինությունների փոխադարձ վերահսկողություն իրականացնելու մասին Փաշինյանի առաջարկին, Գառնիկ Դավթյանը նկատեց. «Նիկոլին անգամ Հայաստանի հասարակությունը բանի տեղ չի դնում, ըստ վերջին հարցումների՝ հասարակության մեծ մասը նրան համարում է դավաճան և նրան չի ընդունում, էլ ուր մնաց Ալիևը ընդունի նրա խորհուրդներն ու առաջարկները։

Մենք լավ գիտենք, որ խաղաղության շուրջ բանակցությունները սկսվել են Ադրբեջանի առաջարկով, և այդ առաջարկները ձևավորվել են Ադրբեջանի առաջ քաշած 5 կետերի հիման վրա։ Նիկոլը տարբեր ձևերով ու բառապաշարով փորձել է ձևախեղել դրանք, բայց, ըստ էության, հայկական կողմը՝ այսօրվա ոչ հայկական կառավարությունը, առաջարկների մասով հաջողության հասնելու ներուժ չունի։ Ինքը կարող է 1000 փաստով 1000 առաջարկ ներկայացնել Ալիևին, բայց, բնականաբար, ադրբեջանական կողմը հայկական կողմին՝ այս պահին նիկոլենց, բանի տեղ չի դնում և չի ընդունելու նրանց ներկայացրած առաջարկները»։

Գառնիկ Դավթյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սպառազինության վերահսկողությունը գիտակցաբար հանձնում է Ադրբեջանին, քանի որ Ալիևը բազմիցս նշել է, որ ՀՀ-ն բանակ չպետք է ունենա, և եթե մեր երկրում ռևանշիստական տրամադրություններ բարձրանան, ապա իրենք երկաթե բռունցքով կկոտրեն դրանք։ Ադրբեջանագետը Նիկոլ Փաշինյանի առաջարկն անհեթեթություն որակեց՝ նշելով, որ անիմաստ է անգամ այն քննարկել։

«Հարց է առաջանում, թե ով Ադրբեջանում հայկական կողմին՝ տվյալ դեպքում նիկոլենց, թույլ տալու բավական չէ մուտք գործեն Ադրբեջան, դեռ մի բան էլ գնան ու սպառազինություն վերահսկեն։ Դա ֆանտազիայի ժանրից է և հասարակության մոտ լավ տղա խաղալու և հասարակության մոտ որպես իր պայմանները թելադրող առաջնորդ ներկայանալու փորձ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան