Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 07:12 15-01-2024

ՌԴ-ն իրավունք ունի զարգացնել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ. Զախարովա

Ռուսաստանն իրավունք ունի զարգացնել հարաբերությունները իր գործընկերների, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի հետ, չնայած արևմտյան երկրների հայտարարություններին, Մոսկվան մշտապես հայտարարում է միջազգային իրավունքի հարգման մասին։

Ինչպես փոխանցում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոն Հին հունվարի 15-17-ը կայցելի Ռուսաստան։

Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հաստատել էր, որ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը ծրագրում է բանակցություններ վարել ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է