copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:12 04-12-2022

Իրանը և Ռուսաստանը մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Կանին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայի հարցով։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Թեհրանն ու Մոսկվան շատ լավ համագործակցում են միմյանց հետ կովկասյան տարածաշրջանի հարցերում։ Նրա խոսքով՝ «3+3» ձևաչափը շատ լավ հնարավորություն է Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։

Անդրադառնալով Աֆղանստանի հարցին՝ Բաղերի Կանին հայտնել է, որ երկու երկրների միջև լավ համագործակցություն է առկա նաև այս երկրում անվտանգություն հաստատելու համար՝ հատկապես այն ժամանակ, երբ արևմտյան երկրները դադարեցրել են իրենց ներկայությունը Աֆղանստանում։

Նա անդրադարձել է նաև վերջերս իր՝ Մոսկվա կատարած այցին։ Բաղերի Կանին նշել է, որ իր ռուս գործընկերոջ հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում վերանայել են Թեհրան-Մոսկվա հարաբերությունները։ «Մենք հարաբերությունները զարգացնելու շրջանակներ և մեխանիզմներ ենք կազմակերպել»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյայի համոզմամբ՝Իրանի արտաքին գործերի նախարարության և հարևան երկրների փոխգործակցությունը ճանապարհ կհարթի հարաբերությունների զարգացման համար և կամրապնդի հարաբերությունները տարբեր, հատկապես տնտեսական ոլորտներում։

Ձեզ գուցե հետաքրքրի