copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 15:00 13-01-2024

Հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Ադրբեջանի ստորացուցիչ նախապայմաններն ընդունելու դեպքում

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման։

Oragir.News-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ռիսկեր կծագեն Մարգարայի կամրջի գործարկմամբ, ի՞նչ կշահի Հայաստանի Հանրապետությունը Մարգարայի կամրջի բացմամբ։

«Նախ սկսենք նրանից, թե Մարգարայի կամուրջն ինչ ձևաչափով է բացվելու։ Որքան ես գիտեմ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Հայաստանի դեմ գործում են համատեղ, իսկ Ադրբեջանի նախագահի 2 օր առաջ արած հայտարարությունն այն մասին, որ, եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի և չտրամադրվի, ապա Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին այլ անցակետեր չի բացի, դա ենթադրաբար վերաբերում է նաև Թուրքիային։ Իրենք երբևէ չեն թաքցրել, որ համատեղ են գործում։ Այսինքն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսել այս պահին չի կարելի։

Երկրորդ․ սահմանի բացման պարագայում ովքե՞ր պետք է անցնեն Թուրքիայից Հայաստան և Հայաստանից Թուրքիա։ Որքան գիտեմ նրանք հայտարարում էին՝ 3-րդ երկրների քաղաքացիները և դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք։ Հիմա հարց, ո՞ւմ է պետք գալ հասնել Թուրքիայի քրդաբնակ արևելք, որ Մարգարայով անցնեն Հայաստան։ Մեզ համար սա բացարձակ ոչ մի օգուտ չունի։ Անիմաստ, անտրամաբանական քայլն է այս իշխանությունների, որոնք փորձում են մի 2-3 հոգու անցնելու պարագայում փիարվել»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը նշում է՝ Մարգարայի անցակետը բացելու համար շատ կարևոր է տարածաշրջանը պատկերացնելը․

«Ասենք Թուրքիայի այդ տարածքում ի՞նչ այլ երկրների քաղաքացիների հոսք կա, որ այդ քաղաքացիները ցանկանան այդ տարածքով անցնեն Հայաստան։ Թուրքիայի այդ տարածքներն ամենաչայցելվող տարածքներն են։ Արարատ լեռան շրջակայքն է, որը Թուրքիայի իշխանությունների կողմից միշտ ներկայացվել է որպես տեռորիստական բարձր վտանգ ունեցող տարածք, և որտեղ զբոսաշրջիկներ շատ քիչ կան։ Հիմա հարց․ ո՞վ պետք է Անկարայից, Ստամբուլից, Անթալիայից գա հասնի Մարգարայի անցակետ, որպեսզի անցնի Հայաստան։ Ես շատ մշուշոտ եմ պատկերացնում, թե ո՞ր 3-րդ երկրի քաղաքացուն է պետք Թուրքիայից գալ Հայաստան»։

Քաղաքագետի համոզմամբ՝ հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում մեկ այլ կարևոր խնդիր էլ է առաջանալու․ հարված է հասցվելու Հայաստանի գյուղատնտեսությանը։

«ՀՀ գործող իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել ապագայում հայկական շուկան թուրքական ապրանքների ներհոսքից պաշտպանելու համար։ Մենք շատ լավ գիտենք, որ Չինաստանից հետո Թուրքիան այն երկրներից է, որի տարածքում արտադրված ապրանքները կարող են մեծ խնդիրներ ստեղծել այն երկրների տեղական արտադրողների համար, որոնք իրենց սեփական շուկան չեն պաշտպանում թուրքական ապրանքների ահռելի ներհոսքից։

Մեր պարագայում դա գյուղատնտեսությունն է։ Մեզ մոտ գյուղատնտեսությամբ զբաղվելը բավականին թանկ հաճույք է, բայց ամեն դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվողները ապահովում են օգուտ։ Թուրքիայի սահմանի բացման պարագայում ՀՀ-ում գյուղատնտեսությունը «կզոհվի» 2-3 տարվա ընթացքում, որովհետև հայ գյուղմթերք արտադրողները չեն կարող մրցակցել թուրքերի հետ։

Հայաստանի գործող իշխանությունները որևէ ձևաչափով մինչ հիմա օրենքներ չեն ընդունել թուրքական ապրանքները՝ Հայաստան մեծ ծավալով ներկրումից սեփական արտադրողին պաշտպանելու համար․․․»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Հարցին՝ տեսականորեն՝ ե՞րբ կբացվի Մարգարայի կամուրջը, քաղաքագետը պատասխանեց, որ դա կախված է Թուրքիայից, իսկ Թուրքիան՝ գործում է Ադրբեջանի հետ տանդեմով։

«Երբ Բաքուն կասի, որ Հայաստանը գնացել է հերթական նվաստացուցիչ և ստորացուցիչ զիջումներին և ընդունել է Ադրբեջանի շանտաժային նախապայմանները, չի բացառվում, որ բացվի։ Բայց մոտակա ժամանակները չեմ սպասում, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների և դիվագանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը
19:23 Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով