Արտաքին 2 տարի առաջ - 09:55 08-01-2024

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 161-ի

Ճապոնիայում հունվարի 1-ից շարունակվող երկրաշարժերի շարքի զոհերի թիվը հասել է 161-ի։ Այս մասին են վկայում Ճապոնիայի տարածաշրջանային իշխանությունների հրապարակած տվյալները։

Աղետի հետևանքով առնվազն 560 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները դեռ չեն կարողանում գտնել 195 բնակչի։ Ամենամեծ վնասը տեղի է ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում, որտեղ առնվազն 1370 տուն ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շենք։ Տուժած տարածաշրջանը շարունակում է զգալ էլեկտրաէներգիայի և ջրի և վառելիքի պակաս:

Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը՝ ներառելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներին։ Վերջին անգամ փրկարարներին հաջողվել է գտնել և փլատակների տակից կենդանի մարդու հանել հունվարի 6-ին՝ տեղի 90-ամյա բնակչուհու, ով ավելի քան հինգ օր անցկացրել է սեփական տան փլատակների տակ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ