Վանաձորում նախկին ամուսինը կացինով, ձեռքերով ու ոտքերով հարվածել է կնոջը. shamshyan.com
copy image url

Վանաձորում նախկին ամուսինը կացինով, ձեռքերով ու ոտքերով հարվածել է կնոջը. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 12:44 03-01-2024
Երեկ՝ հունվարի 2-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի պատռված վերք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ կյանքը:

Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմինե Խ․-ն է, և որ նրան տանը կացինով հարվածել է նախկին ամուսինը՝ Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արեն Փալանջյանը։

Ոստիկանները հայտանբերել ու բերման են ենթարկել կասկածյալին: «Սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ձեզ գուցե հետաքրքրի