Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 22:00 02-01-2024

Խարկովի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 8 մարդ. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ

Նախնական տեղեկություններով՝ Խարկովի հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան, բայց կան 8-10 վիրավորներ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Մկրտչյանն ասաց, որ հյուպատոսարանի ամբողջ շենքը հրթիռակոծվել է և հայտնի չէ, թե ովքեր են վիրավորում ստացել, ինչ վիճակում են այս պահին։ Նրա խոսքով՝ մարդկանց հասցրել են դուրս բերել շենքից և տեղափոխել ավելի ապահով վայր։

«Այս պահին ամենաթեժ մարտերը գնում են Դոնեցկի, Խերսոնի մարզերում, Զապորոժիեում, Խարկովի մարզի հարավային մասում։ Մարտերի ինտենսիվությունը չի փոխվել»,-նշեց նա։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի փոխանցմամբ` ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հաստատված հայ զոհերը 65-ն են. նրանցից 22-ը խաղաղ բնակիչներ են, 43-ը՝ զինվորականներ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Խարկովի կենտրոնում ռուսական զինված ուժերի զանգվածային հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է նաև այն շենքը, որտեղ գտնվում է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ