Երևան +12°
copy image url
Մշակույթ 4 ամիս առաջ - 14:31 31-12-2023

Թատրոնն ամեն ինչ անում է՝ հանրությանը արվեստին մոտեցնելու համար. Աշտարակի թատրոնի պրոդյուսեր

Դեկտեմբերի 24-ից հունվարի 10-ը Աշտարակի նորաբաց դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Ամանորը Մումի հովտում» ամանորյա ներկայացումը: Oragir.News-ը զրուցել է թատրոնի պրոդյուսեր Լիանա Թադևոսյանի հետ ամանորյա ներկայացման ընտրության, երիտասարդ հանդիսատեսին թատերական կյանքում ներգրավելու ուղղությամբ տարվող քայլերի և արդեն եկող տարվա ընթացքում սպասվող անակնկալների մասին:

«Ներկայացումը բեմադրել է թատրոնի գործող ռեժիսորներից Մերի Մարգարյանը, որ նաև մինչ այս պահը հասցրել է բեմադրություն անել Համազգային թատրոնում՝ «Գծավորը» և «Ճախրող լամպը», որի համար «Արտավազդ» է ստացել որպես Լավագույն երիտասարդ ռեժիսոր։ Ներկայացումն ունի գրական հիմք՝ «Մումիտրոլները և Ամանորը» պատմվածքը, որի հեղինակը Տուվե Յանսոնն է։ Գործողությունները տեղի են ունենում Մումի հովտում, որտեղ խառնաշփոթ է, և բոլորը պատրաստվում են Ամանորին, իսկ մումիտրոլները ձմռանը քնած են լինում, դրա համար էլ չգիտեն Ամանորի մասին։ Հանկարծ այս ձմեռ նրանց արթնացնում են Մումի հովտի բնակիչները, իսկ նրանք, չիմանալով՝ ինչ է Ամանորը, սարսափում են նրանից: Ներկայացման վերջում մումիտրոլները գիտակցում են, որ Ամանորը հրաշք է, և նշում են այն հովտի մյուս բնակիչների հետ»:



Պրոդյուսերի խոսքով՝ արվում են անհրաժեշտ քայլերը համայնքի երեխաներին թատերական կյանքի մեջ ներգրավելու համար:

«Թեև թատրոնը նոր է՝ կարճ ժամանակահատվածում բոլորը գիտեն մեր մասին, այդ իսկ պատճառով էլ համայնքի երեխաներին փորձում ենք ներգրավել թատերական կյանքի մեջ. որոշել ենք և արդեն 6 սեանս անվճար խաղացել ենք մանկապարտեզների համար, որպեսզի երեխաները գան և տեսնեն թատրոնը, սովորեն ներկայացումների գնալ, ուսումնասիրեն, հասկանան։ Արցախահայ փոքրիկների համար հատուկ սեանսներ ունենք, որոնց միայն իրենք են ներկա լինելու և դիտելու են, բնականաբար, անվճար»։

Թադևոսյանն արձանագրեց, որ կարևորություն է տրվում այն հանգամանքը, որ ոչ միայն տեղի բնակիչները, այլև ամբողջ հանրապետության ազգաբնակչությունը իմանա թատրոնի մասին, ինչի ուղղությամբ էլ աշխատում են տարբեր ձևերով:



«Սոցիալական մեդիայում մենք բավական ավտիվ ենք։ Եթե ուշադիր լինեք մեր էջի ակտիվությանը, կնկատեք, որ այն գերազանցում է անգամ երկար տարիներ գործող մի շարք այլ կառույցների արդյունքին: Մենք նաև փոքրիկ խաղ սկսեցինք․ Աշտարակի մի քանի տեղում պահեցինք Մումի հովտի տնակներից։ Երեխաները գտնում էին տնակները, ինչով էլ կարողանում էին գալ ու մտնել ներկայացման։ Սա շարունակական է լինելու. մենք շարունակելու ենք նույնը ոչ միայն Աշտարակում և Օշականում, այլ նաև հանրապետության այլ բնակավայրերում»։



Անդրադառնալով համայնքում թատրոնի հանդեպ ունեցած հետաքրքրությանը՝ պրոդյուսերը նշեց. «Համայնքում բոլորը շատ ուրախ են, ինչը փաստում են մեզ հասած նամակները, որ մարդիկ ուրախանում են թատրոնի գոյությամբ։ Մենք էլ այս ոգևորությունից հետո փորձում ենք ամբողջապես տալ այն ամենը, ինչ կարող ենք։ Թատրոնը ամռանը մեկնարկել էր ճամբար, որի շրջանակներում երեխաները սովորել են դերասանական արվեստ, իսկ 2-3 շաբաթվա ընթացքում հանձնել են ամբողջական ներկայացումներ, խաղացել են բեմին։ Այժմ գործում է ստուդիա, որտեղ 20-25 երեխա սովորում է դերասանական արվեստ, ինչը մեզ համար կարևոր է այնքանով, որ մենք ունենանք կրթված դերասանների սերունդ, հետագայում, ինչու ոչ, կրթված հանդիսատես։ Այս առումով թատրոնն ամեն ինչ անում է, որ նպաստի ոչ միայն հանդիսատես ունենալու գործին, այլև հանրությանը կրթելուն, արվեստին մոտեցնելուն»:

Զրույցն ավարտեցինք խոստմամբ, որ եկող տարում կլինեն հետաքրքիր նորություններ․ «Ունենք մի շարք ծրագրեր՝ կապված եկող տարվա հետ, ինչն էլ քայլ-քայլ իրագործելու ենք»:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել

Ձեզ գուցե հետաքրքրի