Արտաքին 2 տարի առաջ - 17:27 30-12-2023

Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն՝ որպես կուսակցության պատվավոր նախագահ։ Այս մասին տեղեկացրել է կուսակցության մամուլի ծառայությունը։

«Ուղիղ երեք տարի առաջ ես հասարակությանը տեղեկացրի իմ որոշման մասին, որ հեռանում եմ ակտիվ քաղաքական գործընթացներից։ Իսկ հիմա, երեք տարի անց, իմ իսկ նախաձեռնությամբ, որպես կուսակցության պատվավոր նախագահ, վերադառնում եմ քաղաքական կյանք»,- ասել է Իվանիշվիլին կուսակցության համագումարում։

Նա նշել է, որ վերադառնում է քաղաքականություն, որպեսզի պահպանի կառավարող կուսակցությունը պառակտման հնարավոր ռիսկերից եւ կոռուպցիայից՝ ջախջախված ընդդիմության պայմաններում»։

Իվանիշվիլին վրացական քաղաքականություն եկավ 2011թ.։ Նրա հիմնած «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց 2012թ. խորհրդարանական ընտրություններում՝ իշխանության գալով երկրում։ Իվանիշվիլին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը մինչեւ 2013թ. եւ կուսակցության նախագահի պաշտոնը մինչեւ 2021թ., ինչից հետո հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան